Աշխատակարգ․ ապրիլի 13 — 17

Շաբաթվա նախագծեր՝

Ածիկի օրագիր․ սովորողներն ամեն օր լուսանկարել են իրենց տնկած հատիկները՝ գրանցելով նրանց աճը։ Այժմ լուսանկարները պետք է ներկայացնեն ֆոտոշարի տեսքով (տեսանյութի միջոցով) և փոքրիկ պատումով՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։

Ընտանեկան TV. Այս շաբաթ ընտանիքները ներկայանում են ընտանեկան — հեղինակային նախագծերով՝ շաբաթվա ընթացքում ներկայացնելով մեկ տեսանյութ, որն օգտակար և հետաքրքիր պետք է լինի նաև մյուս ընտանիքներին։

Նախագիծը կարող է առիթ դառնալ ստեղծելու ընտանեկան TV- հաղորդաշարի (որը կունենա վարող/վարողներ, անուն, անոնս և այլն․․․ հաղորդաշարին կարող եք ունենալ հյուր։ Հյուրին կարող եք միանալ նաև տեսազանգով․․․)

Իմ անունի պատմությունը․ Խատուտիկ ռադիոյի համար սովորողները հարցազրույց են վերցնում իրենց ծնողներից, հարազատներից՝ Երբ ես փոքր էի թեմայի շուրջ․ (Ինչպիսի՞ն էի, երբ ծնվեցի, Ինչու՞ ինձ այդպես անվանեցիք, Փոքր ժամանակվա իմ արկածներից․․․)։ Читать далее

Ապրիլի 6-10․ ընտանեկան նախագծային շաբաթվա ամփոփում

Ապրիլի 6-10-ի աշխատակարգ

Արդյունքներ

Զատիկ ընտանեկան նախագծերի փաթեթ՝

Տեխնոլոգիական գործունեություն

Զատկական զարդարանքներ

Ընթերցողական- լեզվական գործունեություն

Ղ․ Աղայան՝ Ծիտն ու բազեն․ ընտանեկան թատրոն

Զատկական հորինուկներ, մաս 2-րդ

Ամենա-ամենա մայրիկներին

Բնագիտական փորձեր

Փորձեր ձվիկներով, մաս 2-րդ

Читать далее