Նատալի Սահրադյան և քույրիկ
Սամվել Բաբաջանյան և մայրիկ
Նկարագրությունը
Նատալի Սահրադյան և պապիկ
Անցած երկու ամիսների ընթացքում հեռավար-առցանց ուսուցումը, ինչպես բնական միջավայրում առաջացած ցանկացած կենդանի օրգանիզմ, ունեցավ իր զարգացման փուլերը։
Հիշում եմ՝ ինչպես սկսեցինք հեռավար-առցանց ուսուցումը մարտի սկզբին, ինչ խնդիրներ այն ժամանակ տեսանք, ինչ խնդիրներ սկսեցինք լուծել՝ սկսած կազմակերպական բազմաթիվ հարցերից և վերջացրած՝ կրթության բովանդակության կազմակերպման քննարկումներով։ Պարզ էր, որ տնային ուսուցումը չէր կարող կրկնել դպրոցական-դասարանական ուսուցման մոդելը։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ ունենալու ենք հեռավար ուսուցման կազմակերպման այլընտրանքային տարբերակ, ինչն էլ հերթական անգամ ընդգծելու է հեղինակային մանկավարժության առավելությունները։
Մարտի սկզբին, չնայած նրան, որ ունեինք հեռավար-առցանց կազմակերպման երկարամյա փորձ, բավականին ջանքեր գործադրեցինք՝ երկարաժամկետ հեռավար ուսուցումը պլանավորելու և արդյունավետ կազմակերպելու համար։ Կարևոր էր նոր գործիքներ յուրացնելը, սովորողներին և նրանց ծնողներին այդ գործիքներից օգտվել սովորեցնելը, մեր և սովորողների անհատական աշխատաժամանակը, օրվա գործունեությունը պլանավորելը, քանի որ բոլորիս համար վերացել էր տարածություն և ժամանակ հասկացությունները։ Ավելի շուտ՝ այն դարձել էր անվերջ․․․ Читать далее