Հարությունը պատրաստում է էջանիշ
Տոնոյան Դավիթը պատմում է մողեսների մասին
ԽԱՏՈՒՏԻԿ TV. Հասմիկ Մկրտչյանի հեղինակային հաղորդաշար՝ ԱրվեսՏունիկ # 4․ Ժայռապատկերներ
ԽԱՏՈՒՏԻԿ TV. Հարություն Մկրտչյան. DINO TV հաղորդաշար․ # 1. Տիարնոզավր
ԽԱՏՈՒՏԻԿ TV. Շուշան Հակոբյան․ «Հնից՝ նոր» հաղորդաշար # 2. Խաղալիքներ
Ճուտիկը՝ մեդիաընթերցարաններ
Մարզվենք Միքայելի հետ
Հեռավար ուսուցման երկու ամիսը
Ալավերդյան Միայի ծնողներ՝ Արման և Մանե
Մենք՝ բոլորս, կամա, թե ակամա հայտնվեցինք մի այնպիսի իրավիճակում, երբ անկախ քո մասնագիտությունից դառնում ես ուսուցիչ, որը իրենից շատ մեծ պատասխանատվություն է ներկայացնում։ Փորձում ես հնարավորինս աննկատ մասնակցել տեսադասերին, որպեսզի դասից հետո շարունակես երեխային ուսուցչի բառերով բացատրել և օգնել կատարել առաջադրանքները՝ պահպանելով գործողությունների տրամաբանական ընթացքը։ Ըստ իս՝ դա շատ կարևոր է երեխայի ուսումնառության համար։ Читать далее
Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս
Նուշիկ Սմբատյան, Նռանե, Տարոն և Արեն Անտոնյանների ընտանեկան դպրոցի մայրիկ
Հեռավար ուսուցումը հանգիստ չեկավ, դուռը քաղաքավարի չթակեց ու չսպասեց, որ ներս հրավիրենք, հետո չհարցրեց՝ ունե՞նք արդյոք բավարար ցանկություն, ժամանակ, էներգիա, ուժ դրանով զբաղվելու, դրանով ամեն օր ու անընդհատ ապրելու համար։ Հա՜, նաև մոռացավ հարցնել, թե արդյո՞ք ունենք մանկավարժի, հոգեբանի, երաժիշտի, պարողի, մարզիչի, սցենարիստի, օպերատորի, մոնտաժողի բավարար գիտելիքներ ու հմտություներ։ Հեռավար ուսուցումն եկավ անակնկալ, միանգամից, կտրուկ ու անմիջապես, գարնան հորդ անձրևի պես թափվեց մեր գլխին, ներխուժեց մեր կյանք, հիմնովին փոխեց մեր առօրյան, տարիներով մշակված օրակարգն ու ձևավորված ապրելակերպը։ Читать далее