Գրառում են ծնողները․․․Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ

thumbnail_20191027_134243_2Նարինե Լևոնյան, Շուշան Հակոբյանի մայրիկ 

Ստեղծված իրավիճակը․

Հեռավար ուսուցումը հնարավորություն ստեղծեց ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ․հասկանալ ուսումնական պրոցեսում նրա ընդգրկվածության առանձնահատկությունները՝ առաջին հերթին հոգեբանական՝ որ առարկան է ավելի շատ սիրում, որն է հեշտ ստացվում,  որքան ժամանակ է պահանջում օրվա դասապրոցեսի անցկացումը, ինչի վրա արժե առավել շատ կենտրոնանալ և այլն։ Այսինքն, մենք դարձանք դասապրոցեսի ընթացքի անմիջական մասնակիցը։ Սկզբում, տնային պայմաններում,  բավական դժվար էր գիտակցել դժվարությունները և ճիշտ դասավորել օրը՝ չկտրելով երեխային նաև խաղից։ Читать далее →

Գրառում են ծնողները․․․Թե ինչ պատահեց, երբ կորոնավիրուսը գրոհեց աշխարհը

IMG_20200324_131736 (1)Լիանա Գևորգյան, Դավիթ և Արեգ Տոնոյանների մայրիկ

Բարև ձեզ։ Ես Լիանան եմ, Արևմտյան դպրոցի  առաջին դասարանի Դավիթի և Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի Արեգի մայրիկը։

Ամեն ինչ սկսվեց շատ անակնկալ, երբ պարզվեց, որ միևնույն ժամանակ և՛ պիտի աշխատեմ, և՛ պիտի  կազմակերպեմ իմ երեխաների հեռավար կրթությունը։ Читать далее →

Գրառում են ծնողները․․․Ինչպես ես չդարձա մանկավարժ կամ նոր փորձության ուղին

thumbnail_IMG_20200418_145235_2Գոհար Ջալալյան, Արամ Տոնոյանի մայրիկ

Վերջին երկու ամսում ինձ համար վերջապես ակնհայտ դարձավ, թե ինչ է իրականում մանկավարժությունը: Վերջնականապես փաստեցի, որ մանկավարժ լինելը քչերին է տրված, և ես միանշանակ վերջինների շարքից չեմ: Միևնույն ժամանակ հիացա Արամի ուսուցիչների իսկական մանկավարժական պրոֆեսիոնալիզմով: Նույնիսկ էկրանի միջով ներս է գալիս դրական էներգիան: Արդյո՞ք մեր ընտանիքում լիովին հաջողվեց համատեղել ընտանեկան տնային ուսուցման կազմակերպումը և աշխատանքը. ոչ, չհաջողվեց: Վեց  տարեկան երեխան դեռևս շատ փոքր է ինքնուրույն կազմակերպելու իր հեռավար ուսուցումը՝ բոլոր առաջադրանքներով հանդերձ: Մեկուսացման առաջին երկու շաբաթվա ընթացքում ես դեռ փորձում էի շարունակել իմ մասնագիտական աշխատանքը, բայց 2 երեխաները, նրանց կարիքներն ու հետաքրքրությունները հաղթեցին կյանքի այս փուլում: Ամենահեշտը մեզ տրվեցին առարկայական առաջադրանքները՝ մաթեմատիկան, մասամբ՝ մայրենին, որոնք չէին պահանջում տեսաձայնագրություն: Читать далее →

Գրառում են ծնողները․․․Հեռավար ուսուցման մեր ընտանեկան դպրոցը

IMG_6688Արուսյակ Սիմոնյան, Հասմիկ Մկրտչյանի մայրիկ

Մենք պատրաստվում էինք մեր 3-րդ բալիկին էլ դարձնել սեբաստացի, մեկ էլ ամեն ինչ փոխեց: Հակառակը՝ մեր 2 սեբաստացիներն էլ սկսեցին «հաճախել»  ընտանեկան դպրոց:  Ընկեր Լուսինեին, ընկեր Մելինեին և մի ամբողջ մանկավարժական կոլեկտիվի սկսեցի փոխարինել Читать далее →

Գրառում են ծնողները․․․Մեր ընտանեկան դպրոցը

thumbnail_ImageԱրևիկ Բաբայան, Ալեքսան Ավագյանի մայրիկ

Բոլորս էլ գիտենք ու հիշում ենք` ինչպես մարտի 1-ն իր հետ բերեց առաջին արտակարգ շաբաթը: Դե մեզ` սեբաստացիներիս, հեռավար և առցանց բառերն ու ուսուցման ձևերը չեն զարմացնում և ամենևին էլ նոր իրողություն չեն: Թվում էր`  անցանք սովորական հունով ուսմանը, բայց սկսվեց արտակարգ մի իրավիճակ, որն այնքան երկարեց, որ սովորական մի վիճակի վերածվեց: Տղաս` Արևմտյան դպրոցի 1.1 դասարանի սովորող Ալեքսանը Ավագյանը, այդ նորությունն այսպես բողոքելով ընդունեց: Քանի որ ոչինչ չէինք կարող փոխել, անցանք գործի: Читать далее →