
Արևմտյան դպրոց — պարտեզ
Դպրոցի ենթակայքում՝
- Ճամբարային առաջավա շաբաթվա աշխատակարգը
- Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը
- Դասավանդողների՝ ջոկատ — դասարանների (5 տարեկաններ, 1-3-րդ դասարաններ), ջոկատների (4-5-րդ դասարաններ) ճամբարային նախագծերը, շաբաթվա աշխատակարգերը
- Երկարացված օրվա ճամբարի ջոկատների նախագծերը
- Ճամբարային ճաշացանկը
- Բաց լողավազանի ժամանակացույցը
- Ճամբարականի ուսապարկ, անհրաժեշտ իրերի ցանկ — լրացվում է
- Ջոկատավարների ճամբարային նախագծերում՝ ճամբարականների անունները — լրացվում է
Ընդհանուր նկատառումներ
- Հիմնականում բոլոր դասավանդողների բլոգներում հրապարակված են ճամբարային նախագծերը. կան ջոկատավար-դասավանդողներ, որոնց նախագծերը նույնն են կամ իրարից քիչ են տարբերվում:
- Բլոգներում թերի է ներկայացված շաբաթվա աշխատակարգը. որում ըստ օրերի պիտի երևա ճամբարականի օրվա գործունեությունը, զբաղվածությունը:
- Հրապարակված նախագծերում, աշխատակարգերում կան պակասող հղումներ:
- Սովորողների բլոգներում ճամբարային նախագծերը չկան հրապարակված
Ավագ դպրոց
Դպրոցի ենթակայքում՝
Ճամբարային աշխատակարգը, որում առկա է
- դպրոցի ընդհանուր նախագծերը՝ ըստ դասարանների
- ջոկատավարների անունները, որոնք տանում են նրանց ճամբարային նախագծեր
- հանդիպումների, հավաքներ-ներկայացումների օրացույցը
- ճամփորդությունները
- նախագծային աշխատանք անող դասավանդողների աշխատակարգերը
Ընդհանուր նկատառումներ
- ընդհանուր պարապմունքի ծրագիրը չկար
- դասավանդողների հրապարակած նախագծերում, աշխատակարգերում պակասում են հղումները
- դասավանդողների հրապարակած ճամբարային նախագծերում չկար իրենց ճամբարականների ցուցակը
Քոլեջ
Ընդհանուր նկատառումներ
- ոչ բոլոր նախագծերն են բերված վերջնական տեսքի
- ոչ բոլոր դասավանդողների նախագծերն են հրապարակված
- ոչ բոլորի մոտ են հրապարակված իրենց ջոկատն ընտրած ճամբարականների անունները