Նպատակը՝ ընտանեկան դպրոցներին առաջարկել կազմել բարձունքների հաղթահարման նախագծեր և մայիսի 28-ին կազմակերպել ընտանեկան արշավներ։
Խնդիրները՝
Խրախուսել առողջ ապրելակերպը (մաքուր օդում քայլք, դժվարությունների հաղթահարում)
Երեխաների հետ արշավի պլանավորում՝
- օրացույցի օգնությամբ որոշել օրը
- իմանալ տվյալ օրվա եղանակը
- պատրաստել արշավային պայուսակ՝ գլխարկ, ջուր, կողմնացույց, հեռադիտակ
- քարտեզի օգնությամբ որոշել ճանապարհը, նշել ճանապարհին հանդիպող կարևոր վայրերը, տնից — նշանակետ հեռավորությունը, տվյալ վայրի մասին պարզ տեղեկություններ, միջավայրի խնամք, բրդուճներ
Ընթացքը՝
- երեխան՝ լուսանկարում է ճամփորդության ընթացքում
- ծնողը՝ լուսաբանում է ճամփորդությունը
Ամփոփումը՝
- ֆոտոշար
- Խատուտիկի համար ՝ռադիոլուր
- Ընտանեկան TV
Կից՝ ուղեցույց ընտանիքների համար
ՆԱԽԱԳԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Տոնոյանների ընտանիք՝ դեպի Հնեվանք
Բաբաջանյանների ընտանիք՝ դեպի Աղավնավանք
Տոնոյանների և Այունցների ընտանիքներ՝ Բջնու ամրոց
Ավագյանների ընտանիք՝ Եղեգիսի Զորաց եկեղեցի