Գրառում են ծնողները․․․Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ

thumbnail_20191027_134243_2Նարինե Լևոնյան, Շուշան Հակոբյանի մայրիկ 

Ստեղծված իրավիճակը․

Հեռավար ուսուցումը հնարավորություն ստեղծեց ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ․հասկանալ ուսումնական պրոցեսում նրա ընդգրկվածության առանձնահատկությունները՝ առաջին հերթին հոգեբանական՝ որ առարկան է ավելի շատ սիրում, որն է հեշտ ստացվում,  որքան ժամանակ է պահանջում օրվա դասապրոցեսի անցկացումը, ինչի վրա արժե առավել շատ կենտրոնանալ և այլն։ Այսինքն, մենք դարձանք դասապրոցեսի ընթացքի անմիջական մասնակիցը։ Սկզբում, տնային պայմաններում,  բավական դժվար էր գիտակցել դժվարությունները և ճիշտ դասավորել օրը՝ չկտրելով երեխային նաև խաղից։

Մեզ մոտ չէր ստացվում օրը կազմակերպել, և այնպիսի զգացողություն էր, որ ամբողջ ընտանիքը միայն կենտրոնացած է դասերը անելու, հասցնելու հարցի վրա։ Հիմա ինչ-որ չափով մեղմացել է այդ զգացողությունը։ Ամեն դեպքում, մեծ պատասխանատվության բեռը դեռ զգալի է։

Շուշանի ձեռքբերումները․ 

Շուշանն այս ժամանակահատվածում սովորեց կարդալ փոքրիկ հեքիաթներ, պատմվածքներ ու նաև պատմել։ Դեռ աշխատանք կա կատարելու պատմողական խոսքի զարգացան ուղղղությամբ, սակայն դա էլ հաղթահարելի է ժամանակի ընթացքում։ Որպես նպաստող մեծ իրադարձություն՝ շաբաթական մեկ անգամ ընթերցանության դասի կազմակերպումն է, երբ տեսազանգի ժամանակ երեխաները պատմում են իրենց կարդացած նյութերը։

Այս ժամանակահատվածում հաճախակի դարձան տեսանյութեր պատրաստելու հանձնարարությունները։ Եթե սկզբում Շուշանը կաշկանդվում էր, ապա հիմա ամեն հետաքրքիր զբաղմունք ուզում է ֆիկսել տեսախցիկով։ Արդյունքում մենք հավաքում ենք տեսանյութերի բազա, որը մեզ հետաքրքիր կլինի փորփրել նաև տարիներ անց։

Շուշանը պատրաստում է թիթեռ, Հարցազրույց մայրիկի հետ, Շուշանը պատրաստում է շնորհավորական բացիկ,

Շուշանը սիրում է հորինուկներ։  Ունի հորինած երեք պատմություն, որոնք նաև նկարազարդել է Paint-ով․ իմ կարծիքով դա մեծ ձեռքբերում է առաջին դասարանցու համար։

Շուշանի և ընկերների հորինուկները

Ինչը կուզեի փոխել․

Կան հարցեր, որոնք կուզեի այլ կերպ կազմակերպվեին, բայց նաև հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ ուսուցիչները սահմանափակ են շփվում երեխաների հետ, առաջնագծում հայտնվում են ծնողները և պետք է հաղթահարեն այս ընթացքը և արդյունքում արձանագրեն երեխայի մոտ հմտությունների, կարողությունների աճ։

Ցավում եմ, որ տանը աշխատելու պատճառով չենք հասցնում ամբողջությամբ ընդգրկված լինել բոլոր նախաձեռնություններում, օրինակ շատ եմ սիրում ընկեր Սեդայի երգի դասերը, երբեմն ծիկրակում եմ, բայց նախագծերից ոչ բոլորին ենք կարողանում մասնակցել։

Ամենամեծ դրական կողմերից․

Իրավիճակի ամենաշահավետ կողմում տղաս է  4.5 տարեկան, որը քույրիկի դասերին անմիջական մասնակից է դարձել․ այս ընթացքում սովորել է հայերեն տառերը, գումարում, հանում։ Շուշանի հետ նա նաև մասնակցում է անգլերենի և ռուսերենի հանձնարարությունների կատարմանը, և միասին նաև ունեն ձայնագրված երկխոսություններ։

Շուշանն ու եղբայրը՝ խոհանոցում

Շնորհակալություն․

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսուցիչներին այս նոր իրավիճակը մեզ հետ հաղթահարելու համար։ Ձեր ամենօրյա հանձնարարությունները, նամակները, տեսանյութերը, խրախուսանքի խոսքերը ոգևորում են և պարտավորեցնում։  Ամենօրյա ուղիղ միացումների շնորհիվ երեխաները ամբողջությամբ չեն կորցնում դպրոցի համն ու հոտը, միասին դասից առաջ իրար տեսնելու և բարևելու անհագ ցանկությունը հերիք է դա նկատելու համար։ Շուշանը շատ է սիրում կոկիկ տեսք ունենալ, նոր սանրվածքներ է հորինում, իսկ երբ դա նկատեց նաև ընկեր Լուսինեն, փայլուն աչքերը էլ ավելի շողշողացին։

Կհաղթահարենք․

Սա էլ մի շրջան է, երբ պետք է օգտվել ընձեռնված հնարավորությունից․ մեկ քայլ ավելի մոտենալ երեխաներին, ճանաչել նրանց դասապրոցեսի մեջ։ Կան դժվարություններ, բայց կարևորը երեխայի հետ շփման շրջանակներն ընդլայնելն է։

Կգա ժամանակ, երբ  կանցնենք մեր սովորական կյանքի ընթացքին, ու ես կկարոտեմ միասին անցկացրած այս ժամանակահատվածը․ դրանում ուղղակի համոզված եմ։

 

Շուշան Հակոբյանի մայրիկ

1 thought on “Գրառում են ծնողները․․․Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ

  1. Уведомление: Առցանց ուսուցումը ջնջում է սահմանները — Գոհար Բալջյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s