Այսօր Արևմտյան դպրոցի 1․1 դասարանի սովորողները, Բնագիտական և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսով հետաքրքրված էլի սովորողներ մասնակցեցին «Ինչու է անհրաժեշտ սովորել ծրագրավորումը ու հասկանալ ռոբոտների կառուցվածքը» թեմայով պարապմունքին, որը վարում էր 1․1 դասարանի սովորող Արեգ Օսիպյանի հայրիկը՝ Ռուբեն Օսիպյանը, ով Հիմնարկ ՓԲԸ տնօրեն ու համահիմնադիրն է, ՓՄՁ Ասոցիացիա ՀԿ նախագահը, Ամերիկյան համալսարանում դասավանդում է «ձեռնարկատիրություն» առարկան։
Պարապմունքի ժամանակ Արեգի հայրիկը հետաքրքիր փաստեր ներկայացրեց ծրագրավորման, ռոբոտների տեսակների, ռոբոտներ ստեղծելու կանոնների մասին։