Ներկայանում են առաջին դասարանցիները․ 1-ին մաս

Առաջին դասարանի սովորողները ուսումնական առաջին, նախագծային ուսուցման շաբաթը ամփոփում են  այսպես․

Այունց Միքայել «Երեք արջերի հեքիաթը»

 

Читать далее

Հ․ Թումանյան Բանաստեղծություններ

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
(Ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։ Читать далее

Լրացուցիչ կրթության խմբակներ

Շախմատ — երկուշաբթի, ուրբաթ, ժամը 14։00, վարձը՝ 6000 դրամ, ուսուցիչ՝ Առնոլդ Միքայելյան՝ 093312133
Խեցեգործություն, նկարչություն — շաբաթական 2 անգամ, վարձը՝ 6000 դրամ, ուսուցիչ՝ Զառա Ոսկանյան՝  094․77․39․56
Շվի —  շաբաթական 2 անգամ, վարձը՝ 8000 դրամ, ուսուցիչ՝ Աննա Հովհաննիսյան՝ 093․914․001
Դաշնամուր — վարձը՝ 8000 դրամ, ուսուցիչ՝ Լիլիթ՝ 077․908․092
Կարատե — մարզիչ՝  077․55․11․22
Պար — երկուշաբթի, չորեքշաբթի, վարձը 6 000 դրամ, ուսուցիչ՝ Կարինե 096 22 66 67

Ընտանեկան ուսումնական նախագիծ․ Ես կարողանում եմ

Նպատակը՝ Սովորում ենք արագ հանդերձափոխվել, ժամանակը զգալ-կառավարել
Տևողությունը՝ սեպտեմբեր- հոկտեմբեր
Խնդիրեները՝  սովորեցնել — սովորել
Ինչպես արագ հագուստը հանել, ծալել։
Ինչպես հագնել լողազգեստը։
Ինչպես հանած և ծալած հագուստը տեղավորել պայուսակի մեջ։ Չմոռանալ կոշիկների մասին․ դրանք պետք է առանձին տոպրակի մեջ դնել, հետո՝ պայուսակի։
Ինչպես լողից հետո արագ հանել լողազգեստը, այն տեղավորել տոպրակի մեջ։
Ինչպես ծալել սրբիչը և տեղավորել տոպրակի մեջ։
Ինչպես հագնել չոր հագուստը։
Ինչպես թաց հագուստը տեղավորել պայուսակի մեջ։
Լավագույն արդյունք գրացնելուց հետո պատրաստել տեսանյութ «Ես կարողանում եմ արագ հանդերձափոխվել»  թեմայով։