Օգոստոսի 26-28-ին առաջին դասարանցիների հերթական խումբը մասնակցեց մուտքի ճամբարին։ Ճամբարի երեք օրերի ընթացքում արդեն առաջին դասարանցի սովորղները ծանոթացան միմյան հետ, մի քանիսը հասցրին ընկերանալ, ավելի լավ ճանաչեցին Արևմտյան դպրոցը։ Իհարկե, այցելեցին ագարակ, լողացին և սկսեցին նախապատրաստվել սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին։ Читать далее
Monthly Archives: Август 2019
Գիտելիքի օր։ Սեպտեմբերի մեկ
Սիրելի’ ծնողներ, առաջարկում ենք սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, նշանավորել՝ երեխաներին նոր գիրք նվիրելով։ Այսպես, կօգնեք ՝ ձեր կողմից ձեռք բերված նոր գրքերով դպրոցում ստեղծվեն նաև դասարանական ընթերցարաններ, ընթերցասրահներ, որոնցից կօգտվեն սովորողները։ Ցանկալի է, որ ձեռք բերվող գրականությունը լինի ոչ միայն գեղարվեստական, այլև բնագիտական, լինեն նաև հանրագիտարաններ, բառարաններ, այն, ինչը կարող է սովորողի ամենատարբեր հետաքրքրությունները բավարարել։
Երգարան․ Կաքավիկ
Խոսքեր, կարաոկե
Խոսք՝ Հ․ Թումանյան
Երաժշտություն՝ Կոմիտաս
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն, Читать далее
Երգարան․ Արև, արև, եկ, եկ
Խոսքեր, կարաոկե
Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք: Читать далее
Ա․ Խնկոյան․ Բանաստեղծություններ
Առաջին դասարանի համար
Մեղուն
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։ Читать далее
«Ես․ իմ անձնագիրը» ուսումնական նախագիծ
Նախագծի նպատակը՝
«Ես», «Իմ ընտանիքը», «Իմ տունը», «Իմ ընկերները», «Իմ խաղալիքը» «Իմ սիրելի կենդանին» թեմաների շուրջ ստեղծագործական աշխատանքներ կատարելով՝ սովորողները կստեղծեն իրենց «անձնագրերը»:
Տևողությունը՝ 4 շաբաթ
Ընթացքը՝ Սովորողների ուսումնական գործունեությունը կկազմակերպվի նշված թեմաներից յուրաքանչյուրի շուրջ՝ թեմայի շուրջ ինտեգրելով ուսումնական պլանում ընդգրկված հիմնական առարկաները։
Շաբաթվա գործունեությունը կամփոփվի դասարանի բլոգում։
Նախագծի խնդիրները ՝ Читать далее
Աշխատակարգ․ օգոստոսի 30, սեպտեմբերի 2- 6
Օգոստոսի 30, ուրբաթ
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Խաղ․ «Բարև, ես եմ» ․․․ հիշում — ծանոթանում ենք
Երաժշտություն․ նախապատրաստություն կրթական շքերթին
Տեխնոլոգիա․ պատրաստում ենք արև
Այցելություն Տ․ Հայրապետյան գրադարան
Ծնողական 1-ին հավաք

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողների ծնողներ
Ամսաթիվը՝ Օգոստոսի 29, ժամը 10։00
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Տևողությունը՝ 2 ժամ
Ծրագրում՝
Առաջին դասարանցուն անհրաժեշտ պարագաների ցանկ
Ուսումնական պարագաներ
Նկարչական տետր/ ալբոմ
Գունավոր մատիտներ, յուղամատիներ
Ջրաներկ, գուաշ, ջրաման, վրձին
Սև մատիտ, ռետին, սրիչ
Մկրատ, սոսինձ
Գունավոր թղթեր Читать далее
Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Ցանկալի է, որ այն լինի թեթև, ունենա հարմարավետ պայուսակ։
Անհրաժեշտ համակարգչային ծրագրերն են՝
MS Word (տեքստային խմբագիր)
Paint (նկարչական խմբագիր)
KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)
Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:
Նշված ծրագրերը բեռնելու համար կարելի է օգտվել կրթահամալիրի գլխավոր
կայքի http://itlab.mskh.am/ բաժնից: