Խոսքեր, կարաոկե
Խոսք՝ Հ․ Թումանյան
Երաժշտություն՝ Կոմիտաս
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան նարգիզ նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ: