ՈՒսումնական ճամփորդություն՝Mind Center

Նպատակը՝ դիտել Լեգոյի պատմության մասին հաղորդում, ապա անհատական-կառուցողական աշխատանքով հավաքել լեգոներ.

Աղբյուրը՝ Mind Center

Ամսաթիվ՝ փետրվարի 11, ժամը՝ 10:30— 12:00.

Մեկնումը դպրոցից՝ ժ. 9:45

Ժամանումը դպրոց՝ ժ. 12:30

Վարորդը՝ Արամ Հարությունյան

Читать далее

Հեծանվավարության ստուգատես

Առաջին դասարանցիների շաբաթվա ամենասիրելի օրերի հեծանիվ վարելու օրերն են։ Յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի, ընկեր Մադլենի օգնությամբ, երեխաները սովորում են հեծանիվ վարել։ Սկզբում եռանիվ, հետո՝ երկանիվ։  Հունվարյան ճամբարի մարզական ստուգատեսերից մեկը հեծանվավարության ստուգատեսն է, որ ժամանակ սովորողները ներկայացրին իրենց հմտությունները։

Կարդում ենք Թումանյան

Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Հ. Թումանյանի ստեղծագործությունների միջոցով

Խնդիրները, գործունեությունը

1.Սովորողները կկարդան, կքննակեն Հ. Թումանյանի հեքիաթները, տարբեր եղանակներով կներկայացնեն  կարդացածը:

  1. Հեղինակային նկարազարդումներով էլեկտրոնային գիրք
  2. Աուդիոգիրք
  3. Ռադիոթատրոն
  4. Ստվերային, տիկնիկային թատրոն
  5. Ընտանեկան թատրոն
  6. Ընտանեկան ընթերցում Читать далее

Մարզական ստուգատես

Այսօր մարզական պարապմունքը կազմակերպեցինք Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճում։ Շնորհակալություն Ռոզա Գսպոյանին և Մադլեն Թերզյանին՝ մարզական ստուգատեսը կազմակերպելու համար։

Ազգային խաղեր ընկույզներով

Ազգագրական փառատոնի շրջանակում սովորողների հետ ընկույզներով ազգային խաղեր խաղացինք։ Ուրախ ու զվարճալի ժամանց ստացվեց։ Բացի խաղալը, ընկույզները շրխկացնելով՝ խափանեցինք այն երևույթները, որոնք մեզ երբեմն խանգարում են․

Չի՛ք-չի՛ք, ծուլությունը չի՛ք, Չի՛ք-չի՛ք, ագահությունը չի՛ք,  Չի՛ք-չի՛ք, սուտը չի՛ք․․․