Մենթորական աշխատանք

Ուղղություններ

1․Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր
  • Ուսումնական պլան
  • Կարգեր
  • Ուսումնական օրացույց
  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Առցանց-հեռավար ուսուցում
Читать далее

Դասվարի օրագիր. Իմ դասարանին՝ նոր դասվար

2019-2020 ուսումնական տարին սկսեցի նոր առաջին դասարանի հետ. կրթահամալիրն ընտրած երեսուն ընտանիք միավորվեց «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շուրջ և շատ արագ ներառվեց սեբաստացիական կյանքում, ինչին մեծապես նպաստեց նաև մարտից սկսած հեռավար-առցանց ուսուցումը՝ ընտանեկան դպրոցների մասնակցությամբ:

Читать далее

«Մաթեմատիկա» առարկայի համառոտ ծրագիր. առաջին դասարան. 2019-2020 ուստարի

ա. Թվեր, թվային համակարգեր

ա1. Կարդալ և գրել միանիշ, երկնիշ թվերը / առաջ և հետ/

ա2. Ճանաչել զույգ և կենտ թվերը

ա3. Տարբերակել միանիշ և երկնիշ թվերը

ա4. Որոշել տրված թվին նախորդող հաջորդող թվերը

ա5. Որոշել երկու թվերի միջև գտնվող թիվը

Читать далее

Նամակ ագարակի մեղուներին

Բարև՛, բարի մեղուներ։ Բարի՛ գալուստ մեր դպրոց։ Լավ դպրոց ունենք, չէ՞։ Երանի ձեզ, որ ամեն օր դպրոցում եք լինում։ Ես դպրոցը շատ եմ կարոտել։ Որ գամ, բոլորս կընկերանանք։ Ցտեսությո՛ւն, հուսով եմ՝ շուտով կհանդիպենք։

նանակ մեղուներին

Սիրով՝ Ալեքսան Ավագյան

Читать далее

«Պարտեզ» ամսագիր

Հուլիս — օգոստոս անելիքներ

  • Ամսագրի անելիքների  ճշգրտում — համաձայնեցում լաբորատորիաների ղեկավարների հետ
  • Ամսագրի էջերը, ուղղությունները. հստակեցում
  • Ամսագիրը սպասարկող աշխատանքային խմբի ձևավորում
  • Ստորև թվարկված աշխատանքների սկիզբ — ընթացք

 

Ամսագրի շահառուները` կրտսեր դպրոց — պարտեզներ

  • դաստիարակներ
  • դասվարներ
  • երկարացված օրվա կազմակերպիչներ
  • մանկավարժական աջակցության թիմ
  • սաներ-սովորողներ
  • ծնողներ
  • ուսանողներ

Սպասարկողները՝

  • Հիմնական խումբ`Լ. Փաշայան և ընկերներ
  • Կարճատև նախագծային խմբեր, անհատներ

Բաժինները՝ Читать далее