Աշխատակարգ․ ապրիլի 20-24

Շաբաթվա նախագծեր՝

Ընտանեկան TV. Այս շաբաթ ընտանիքները ներկայանում են ընտանեկան — հեղինակային նախագծերով՝ շաբաթվա ընթացքում ներկայացնելով մեկ տեսանյութ, որն օգտակար և հետաքրքիր պետք է լինի նաև մյուս ընտանիքներին։

Նախագիծը կարող է առիթ դառնալ ստեղծելու ընտանեկան TV- հաղորդաշարի (որը կունենա վարող/վարողներ, անուն, անոնս և այլն․․․ հաղորդաշարին կարող եք ունենալ հյուր։ Հյուրին կարող եք միանալ նաև տեսազանգով․․․)

Իմ անունի պատմությունը․ Խատուտիկ ռադիոյի համար սովորողները հարցազրույց են վերցնում իրենց ծնողներից, հարազատներից՝ Երբ ես փոքր էի թեմայի շուրջ․ (Ինչպիսի՞ն էի, երբ ծնվեցի, Ինչու՞ ինձ այդպես անվանեցիք, Փոքր ժամանակվա իմ արկածներից․․․)։ Читать далее