Գրառում են ծնողները․․․Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ

thumbnail_20191027_134243_2Նարինե Լևոնյան, Շուշան Հակոբյանի մայրիկ 

Ստեղծված իրավիճակը․

Հեռավար ուսուցումը հնարավորություն ստեղծեց ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ․հասկանալ ուսումնական պրոցեսում նրա ընդգրկվածության առանձնահատկությունները՝ առաջին հերթին հոգեբանական՝ որ առարկան է ավելի շատ սիրում, որն է հեշտ ստացվում,  որքան ժամանակ է պահանջում օրվա դասապրոցեսի անցկացումը, ինչի վրա արժե առավել շատ կենտրոնանալ և այլն։ Այսինքն, մենք դարձանք դասապրոցեսի ընթացքի անմիջական մասնակիցը։ Սկզբում, տնային պայմաններում,  բավական դժվար էր գիտակցել դժվարությունները և ճիշտ դասավորել օրը՝ չկտրելով երեխային նաև խաղից։ Читать далее

Գրառում են ծնողները․․․Թե ինչ պատահեց, երբ կորոնավիրուսը գրոհեց աշխարհը

IMG_20200324_131736 (1)Լիանա Գևորգյան, Դավիթ և Արեգ Տոնոյանների մայրիկ

Բարև ձեզ։ Ես Լիանան եմ, Արևմտյան դպրոցի  առաջին դասարանի Դավիթի և Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի Արեգի մայրիկը։

Ամեն ինչ սկսվեց շատ անակնկալ, երբ պարզվեց, որ միևնույն ժամանակ և՛ պիտի աշխատեմ, և՛ պիտի  կազմակերպեմ իմ երեխաների հեռավար կրթությունը։ Читать далее

Գրառում են ծնողները․․․Ինչպես ես չդարձա մանկավարժ կամ նոր փորձության ուղին

thumbnail_IMG_20200418_145235_2Գոհար Ջալալյան, Արամ Տոնոյանի մայրիկ

Վերջին երկու ամսում ինձ համար վերջապես ակնհայտ դարձավ, թե ինչ է իրականում մանկավարժությունը: Վերջնականապես փաստեցի, որ մանկավարժ լինելը քչերին է տրված, և ես միանշանակ վերջինների շարքից չեմ: Միևնույն ժամանակ հիացա Արամի ուսուցիչների իսկական մանկավարժական պրոֆեսիոնալիզմով: Նույնիսկ էկրանի միջով ներս է գալիս դրական էներգիան: Արդյո՞ք մեր ընտանիքում լիովին հաջողվեց համատեղել ընտանեկան տնային ուսուցման կազմակերպումը և աշխատանքը. ոչ, չհաջողվեց: Վեց  տարեկան երեխան դեռևս շատ փոքր է ինքնուրույն կազմակերպելու իր հեռավար ուսուցումը՝ բոլոր առաջադրանքներով հանդերձ: Մեկուսացման առաջին երկու շաբաթվա ընթացքում ես դեռ փորձում էի շարունակել իմ մասնագիտական աշխատանքը, բայց 2 երեխաները, նրանց կարիքներն ու հետաքրքրությունները հաղթեցին կյանքի այս փուլում: Ամենահեշտը մեզ տրվեցին առարկայական առաջադրանքները՝ մաթեմատիկան, մասամբ՝ մայրենին, որոնք չէին պահանջում տեսաձայնագրություն: Читать далее

Գրառում են ծնողները․․․Հեռավար ուսուցման մեր ընտանեկան դպրոցը

IMG_6688Արուսյակ Սիմոնյան, Հասմիկ Մկրտչյանի մայրիկ

Մենք պատրաստվում էինք մեր 3-րդ բալիկին էլ դարձնել սեբաստացի, մեկ էլ ամեն ինչ փոխեց: Հակառակը՝ մեր 2 սեբաստացիներն էլ սկսեցին «հաճախել»  ընտանեկան դպրոց:  Ընկեր Լուսինեին, ընկեր Մելինեին և մի ամբողջ մանկավարժական կոլեկտիվի սկսեցի փոխարինել Читать далее

Գրառում են ծնողները․․․Մեր ընտանեկան դպրոցը

thumbnail_ImageԱրևիկ Բաբայան, Ալեքսան Ավագյանի մայրիկ

Բոլորս էլ գիտենք ու հիշում ենք` ինչպես մարտի 1-ն իր հետ բերեց առաջին արտակարգ շաբաթը: Դե մեզ` սեբաստացիներիս, հեռավար և առցանց բառերն ու ուսուցման ձևերը չեն զարմացնում և ամենևին էլ նոր իրողություն չեն: Թվում էր`  անցանք սովորական հունով ուսմանը, բայց սկսվեց արտակարգ մի իրավիճակ, որն այնքան երկարեց, որ սովորական մի վիճակի վերածվեց: Տղաս` Արևմտյան դպրոցի 1.1 դասարանի սովորող Ալեքսանը Ավագյանը, այդ նորությունն այսպես բողոքելով ընդունեց: Քանի որ ոչինչ չէինք կարող փոխել, անցանք գործի: Читать далее