2021 — 2020 ուստարի. իմ աշխատանքը

Մանկավարժության կենտրոնի ղեկավարի աշխատանքը՝

Կենտրոնի ղեկավարը`

  • կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
  • Տնօրենի միջոցով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է մանկավարժական ճամբարների, ստեղծագործական հավաքների ծրագրերի մշակման աշխատանքներին.
  • սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • վարում է կենտրոնի բլոգը.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Читать далее