- Ես կարողանում եմ կարդալ, գրել
Նարինե Լևոնյան, Շուշան Հակոբյանի մայրիկ
Ստեղծված իրավիճակը․
Հեռավար ուսուցումը հնարավորություն ստեղծեց ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ․հասկանալ ուսումնական պրոցեսում նրա ընդգրկվածության առանձնահատկությունները՝ առաջին հերթին հոգեբանական՝ որ առարկան է ավելի շատ սիրում, որն է հեշտ ստացվում, որքան ժամանակ է պահանջում օրվա դասապրոցեսի անցկացումը, ինչի վրա արժե առավել շատ կենտրոնանալ և այլն։ Այսինքն, մենք դարձանք դասապրոցեսի ընթացքի անմիջական մասնակիցը։ Սկզբում, տնային պայմաններում, բավական դժվար էր գիտակցել դժվարությունները և ճիշտ դասավորել օրը՝ չկտրելով երեխային նաև խաղից։ Читать далее