Նուշիկ Սմբատյան, Նռանե, Տարոն և Արեն Անտոնյանների ընտանեկան դպրոցի մայրիկ
Հեռավար ուսուցումը հանգիստ չեկավ, դուռը քաղաքավարի չթակեց ու չսպասեց, որ ներս հրավիրենք, հետո չհարցրեց՝ ունե՞նք արդյոք բավարար ցանկություն, ժամանակ, էներգիա, ուժ դրանով զբաղվելու, դրանով ամեն օր ու անընդհատ ապրելու համար։ Հա՜, նաև մոռացավ հարցնել, թե արդյո՞ք ունենք մանկավարժի, հոգեբանի, երաժիշտի, պարողի, մարզիչի, սցենարիստի, օպերատորի, մոնտաժողի բավարար գիտելիքներ ու հմտություներ։ Հեռավար ուսուցումն եկավ անակնկալ, միանգամից, կտրուկ ու անմիջապես, գարնան հորդ անձրևի պես թափվեց մեր գլխին, ներխուժեց մեր կյանք, հիմնովին փոխեց մեր առօրյան, տարիներով մշակված օրակարգն ու ձևավորված ապրելակերպը։ Читать далее