ԽԱՏՈՒՏՒԿ TV. Մեր տոնը՝ բարձունքին․ Տոնոյանների և Այունցների ընտանեկան դպրոցներ․ Բջնիի ամրոց

Ներկայացնում է Արամ Տոնոյանը

Իմ այբբենարանը․ սովորողների հեղինակային այբբենարանների փաթեթ

Սամվել Բաբաջանյան

Читать далее

Գրառում են ծնողները․․․Ինչպես ես չդարձա մանկավարժ կամ նոր փորձության ուղին

thumbnail_IMG_20200418_145235_2Գոհար Ջալալյան, Արամ Տոնոյանի մայրիկ

Վերջին երկու ամսում ինձ համար վերջապես ակնհայտ դարձավ, թե ինչ է իրականում մանկավարժությունը: Վերջնականապես փաստեցի, որ մանկավարժ լինելը քչերին է տրված, և ես միանշանակ վերջինների շարքից չեմ: Միևնույն ժամանակ հիացա Արամի ուսուցիչների իսկական մանկավարժական պրոֆեսիոնալիզմով: Նույնիսկ էկրանի միջով ներս է գալիս դրական էներգիան: Արդյո՞ք մեր ընտանիքում լիովին հաջողվեց համատեղել ընտանեկան տնային ուսուցման կազմակերպումը և աշխատանքը. ոչ, չհաջողվեց: Վեց  տարեկան երեխան դեռևս շատ փոքր է ինքնուրույն կազմակերպելու իր հեռավար ուսուցումը՝ բոլոր առաջադրանքներով հանդերձ: Մեկուսացման առաջին երկու շաբաթվա ընթացքում ես դեռ փորձում էի շարունակել իմ մասնագիտական աշխատանքը, բայց 2 երեխաները, նրանց կարիքներն ու հետաքրքրությունները հաղթեցին կյանքի այս փուլում: Ամենահեշտը մեզ տրվեցին առարկայական առաջադրանքները՝ մաթեմատիկան, մասամբ՝ մայրենին, որոնք չէին պահանջում տեսաձայնագրություն: Читать далее

Իմ առաջին պատկերազարդ գրքույկը

Читать далее