Ռուբեն Գրիգորյան և քույրիկ
Տեխնոլոգիական գործունեության այս անգամը մեր դասարանում ամանորի ծիսական խոհանոցի ամենից քաղցր պատրաստությունն էր․ նախ միասին կարդացինք բաղադրատոմսը, գրանցեցինք, թե ինչ մթերք է մեզ անհրաժեշտ, պատրաստեցինք մթերքը, հետո՝ խմորը։ Երբ աշխատանքը սկսելու համար պատրաստ տեղավորվեցինք սեղանի շուրջ, խմորը բաժանեցինք մանր գնդերի, որպեսզի յուրաքանչյուր սովորող մասնակցի քաղցրեղենը պատրաստելու աշխատանքին։ Վերջում ամբողջը կերանք, չնայած՝ որոշել էինք, մի մասը պահել ամանորի տոնախմբությանը, որպեսզի հյուրասիրենք նաև ծնողներին։ Читать далее
Զարդարանքները, որոնցով ձևավորեցինք դասասենյակը, սովորողները պատրաստեցին տեխնոլոգիական գործունեության պարապմունքին։ Читать далее
Տեխնոլոգիական-կառուցողական այս աշխատանքը ուղղված էր նրան, որ սովորողների մոտ զարգանան ոչ միայն տարածական, կառուցողական, ստեղծական, այլ նաև համագործակցային կարողությունները․ սովորողները, պատկերները կտրատելուց հետո, իրար հետ փոխանակեցին դետալները, որպեսզի մկնիկները չլինեն միագույն։ Վերջում մատիտով ավելացրին պակասող դետալները։ Читать далее
Աշնանային վերջին ճամփորդությունը քայլարշավի կազմակերպումն էր Հրազդանի կիրճում։
Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից իջանք կիրճ, այնտեղից քայլելով հասանք Մանկական երկաթուղի։ Աշնան մասին զրույցից բացի, զրուցեցինք նաև Հրազդան գետի մասին, որի ափով քայլում էինք, Հաղթանակ կամուրջի մասին, ինչպես նաև երկաթգծի, գնացքների մասին։
ճամփորդության ընթացքը՝ իմ և սովորողների ֆոտոխցիկներից ստորև Читать далее