Ողջո՛ւյն, սիրելի առաջին դասարանցի, ուրախ եմ, որ դու հաճախելու ես մեր կրթահամալիր, մեր դպրոց ու իմ դասարան։ Հիշո՞ւմ ես չէ՞, որ հանդիպելու ենք օգոստոսի 26-ին, 27-ին, 28-ին,ժամը 10։00 — 12։00- ը, որ ավելի լավ ծանոթանանք։ Դու կծանոթանաս քո դպրոցին, քո ուսուցիչներին, դասընկերներին։ Միասին կխաղանք,կերգենք, կնկարենք, կծեփենք, կմարզվենք ու կլողանք։ Ու անպայման կայցելենք աագարակ, որ ծանոթանանք այնտեղ ապրող կենդանիների հետ։
Աշխատակարգ
Օգոստոսի 26, երկուշաբթի
Երաժշտություն
Օտար լեզու
Տեխնոլոգիա
Լող
Օգոստոսի 27, երեքշաբթի
Երաժշտություն
Նկարչություն
Օտար լեզու
Այցելություն ագարակ
Օգոստոսի 28, չորեքշաբթի
Երաժշտություն
Ծեփ
Մարզական խաղեր
Տեխնոլոգիա
Երեխաները պետք է ունենա
Ջրի անհատական շիշ
Գունավոր մատիտներ
Լողազգեստ, լողաթափ, ռետինե գլխարկ, օղակ, սրբիչ
Մարզական կոշիկ, հագուստ, գլխարկ