2021 — 2020 ուստարի. իմ աշխատանքը

Մանկավարժության կենտրոնի ղեկավարի աշխատանքը՝

Կենտրոնի ղեկավարը`

  • կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
  • Տնօրենի միջոցով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է մանկավարժական ճամբարների, ստեղծագործական հավաքների ծրագրերի մշակման աշխատանքներին.
  • սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • վարում է կենտրոնի բլոգը.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Читать далее

Հաշվետվություն․ հունիս

Հունիսյան նախագծեր՝

  1. Սովորողների ուսումնական կարողությունների ստուգատես՝ Ես կարողանում եմ նախագիծ
  2. «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր
  3. Թատերական փառատոն
  4. Քանդակագործության փառատոն
  5. «Խատուտիկ» ռադիոյի և ԽԱՏՈՒՏԻԿ TV-ի եթերում՝ նախագծային, հեղինակային-ընտանեկան եթերներ

Читать далее

Անցած շաբաթվա իմ օրագիրը

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթները շարունակում են ընթանալ իրենց բնականոն ընթացքով՝ ձեռբերումներով, հաջողություններով, երբեմն էլ թերություններով ու բացթողումներով։ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում կատարված դիտարկումներն օգնում են հաջորդող շաբաթն ավելի արդյունավետ կազմակերպել։

Ի՞նչ դիտարկումներ եմ ունեցել և շաբաթվա աշխատակարգը կազմելիս ինչի՞ն եմ առավել ուշադրություն դարձրել․ Читать далее