Դասվարի օրագիր. մենթոր ուսուցիչ

Հայտնի է, որ երջանիկ լինելու պայմաններից մեկը սիրելի աշխատանք ունենալն է։ Ես այն երջանիկներից եմ, որ սիրում է իր աշխատանքը՝ մանկավարժությունը, դպրոցը։ 

Դպրոցական տարիներին ապագա մասնագիտության այլընտրանք գրեթե չեմ ունեցել, բացառությամբ երկու այլ ոլորտների (իրավագիտություն, լրագրություն), որոնցով կարճ ժամանակ ոգևորվել եմ։

Դեռ տարրական դասարաններից ինձ դուր է եկել ուսուցչի աշխատանքը: Հիշում եմ, թե ինչպես էի հետևում իմ ուսուցիչների աշխատանքին՝ դասերը կազմակերպելուն, աշակերտների հետ հարաբերություններին և արտաքին տեսքին, հագուկապին։ 

Читать далее

Մենթորական աշխատանք

Ուղղություններ

1․Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր
  • Ուսումնական պլան
  • Կարգեր
  • Ուսումնական օրացույց
  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Առցանց-հեռավար ուսուցում
Читать далее

«Մաթեմատիկա» առարկայի համառոտ ծրագիր. առաջին դասարան. 2019-2020 ուստարի

ա. Թվեր, թվային համակարգեր

ա1. Կարդալ և գրել միանիշ, երկնիշ թվերը / առաջ և հետ/

ա2. Ճանաչել զույգ և կենտ թվերը

ա3. Տարբերակել միանիշ և երկնիշ թվերը

ա4. Որոշել տրված թվին նախորդող հաջորդող թվերը

ա5. Որոշել երկու թվերի միջև գտնվող թիվը

Читать далее

Ծնողական հավաք

Ամսաթիվ՝ նոյեմբերի 7

Ժամը՝ 15։00 — 16։30

Մասնակիցներ՝ ծնողներ, օտար լեզվի դասավանդողներ

Ծրագրում՝

  1. Սեպտեմբեր — հոկտեմբեր ամիսների գործունեության ներկայացում, ամփոփում
  2. Կրթահամալիրի տոն․ նախագիծ, անելիքներ
  3. Նոյեմբեր — դեկտեմբեր ամիսների գործունեություն
  4. Ծանոթություն օտար լեզվի դասավանդողների հետ (Դիանա Ղազարյան, Լիանա Ասատրյան)
  5. Կազմակերպական հարցեր
  6. Այլ հարցեր

Սեբաստացու օրերին ընդառաջ․ գրում են ծնողները

75439349_1490287457796456_1063458624321355776_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տոնում է իր 30-ամյակը: Եթե հետ գնանք 30 տարի, կհայտնվենք Հայրենիքի համար դժվար ժամանակներում: Ես այդ ժամանակ իմ աղջկա տարիքին էի, ով հիմա 1-ին դասարանի սեբաստացի Մկրտչյան Հասմիկն է: Читать далее

Սեբաստացու օրերին ընդառաջ․ գրում են ծնողները

Բա՜րև:

Բավականին երկար ժամանակ էր՝ փնտրում էինք դպրոց Միայի համար։  Այցելել ենք մի քանի դպրոցներ, զրուցել ուսուցիչների, դասվարների, սաների հետ։ Վերջիվերջո, ընտրությունը կանգնեց <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի վրա։ Առաջին ծնողական հավաքը էլ ավելի համոզեց՝ ընտրությունը ճիշտ էր, իսկ յուրաքանչյուր հերթական օրն էլ ավելի էր խորացնում Читать далее