Կրթահամալիրը՝ ուսուցիչների ատեստավորման համար վերապատրաստող կենտրոն

2021 թվականի գարնանը, եռամյա դադարից հետո, ԿԳՄՍ նախարարությունը վերսկսեց ուսուցիչների պարտադիր ատեսավորման վերապատրաստումների գործընթացը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ԿԳՄՍ նախարարին դիմում-հայտ ներկայացրեց վերապատրաստող կազմակերպություն դառնալու համար՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, վերապատրաստման երեք բաղադրիչ դասընթացների ծրագրերը: Դիմումում նշվել էր, որ կրթահամալիրի նպատակը հեղինակային կրթական ծրագրի ներդրումն է ուսուցիչների կրթության բնագավառում:

Վերապատրաստման ծրագրերը կազմվել, լրացվել էին կրթահամալիրի հեղինակային մանկավարժության փորձով՝ «Դպիր» մանկավարժական հանդեսի՝ աշխարհի առաջատար մանկավարժական մոտեցումների հայերեն թարգանությամբ ( կրթահամալիրի դասավանդողների կողմից) հոդվածաշարերով, դասավանդողների մեթոդական մշակումներվ, «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանի՝ դասավանդողների կազմած-փորձարկած-հաջողած նախագծային փաթեթներով ,ուսումնական նյութերով, ուսումնաօժանդակ այլ ռեսուրսներով:

Ծրագրերի կազմման հիմքում ուսուցիչների գործնական աշխատանքների միջոցով սեփական աշխատանքային փորձը քննելն էր, նոր մանկավարժական մոտեցումներին ծանոթացնելը, կրթահամալիրում ստեղծված-փորձարկված ուսումնական գործընթացին ծանոթանալը, մանկավարժական-մեթոդական մոտեցումները հասկանալը, յուրացնելը:

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն բաժնի թեմաներն ուղղված էին նախևառաջ մարդուն, քաղաքացուն, երեխայի հետ աշխատող մարդուն, ուսուցչին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում բաժնում առանձնակի տեղ էր հատկացված բլոգավարությանը: Մոտ մեկ տասնամյակ կրթահամալիրում բլոգավարությունը ուսուցիչների համար ամենօրյա աշխատանք է. անհատական բլոգում դասվաանդողները հրապարակում են իրենց աշխատանքային նախագծերը (տարվա, ամսվա, շաբաթվա), դրանց արդյուքները, իրենց մեթոդական մշակումները, ինքնակրթությանն ուղղված նախագծերը: 21-րդ դարում, երբ համացանցը և մեդիատեխնոլոգիաներն ամենուր են, բլոգը ուսուցչի համար անհրաժեշտ գործիք է, աշխատանքային գործունեության նկարագիր, պահոց:

Մասնագիտական զարգացման բաժինում ընդգրկած թեմաները արտացոլում էին կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության բովանդակությունը: Վերապատրաստման դասընթացի այս բաժինը մենք բաժանեցինք երկու բաղադրիչի՝ ընդհանուր մանկավարժական, որում ընդգրկված թեմաները վերաբերում են բոլոր ուսուցիչներին: Օրինակ՝ ներառական կրթությունը, բլոգային աշխատանքը, ուսումնական ճամբարները: Եվ առարկայական բաղադրիչի, որի թեմաները յուրաքանչյուր առարկայի դեպքում ունեն առանձնահատկություններ: Օրինակ՝ ուսումնական նյութերի ստեղծում-մշակում, առարկայական ֆլեշմոբ, գնահատում:

Քանի որ վերապատրաստող կազմակերպություն ընտրելու իրավունքը վերապահված էր ոչ թե դպրոցին, դպրոցի ղեկավարին, այլև ուսուցչի, մենք կանխատեսելով, որ վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցլ նաև հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, ծրագրերում ներառեցինք կրթահամալիրի հեղիանակային ծրագրի այն բաղադրիչները, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կարող են ներդրվել հանրակրթական դպրոցում:Ինչպես, օրինակ՝ առարկայական ֆլեշմոբերը, որոնց, ի դեպ, հենց վերապատրաստման ժամանակահատվածում սկսեցին մասնակցել վերապատարստվող ուսուցիչների սովորողները:

Վերապատրաստման դասըթնացները կազմակերպվելու էին երեք՝ առկա, հեռավար, համակցված եղանակով: Գրանցաթերթը լրացնելու ընթացքում ուսուցիչների հարցադրումներից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ լավ չեն պատկերացնում հեռավար կամ համակցված եղանակով ուսուցման կազմակերպումը:

Կրթահամալաիրում հեռավար, համակցված ուսուցման փորձը տարիներ առաջ է ներդրվել, և թե՛ վերապատարստող մասնագետները, թե՛ վերապատրաստվող ուսուցիչները պատկերացնում էին իրենց անելիքը: Եվ պատրաստ էին սեփական փորձով կիսվել գործընկեների հետ:

Այսպիսով, բացի նախարարություն ներկայացված վերապատրաստման ծրագրում, մոդուլում ներկայացված թեմաների, ևս մեկը՝ «հեռավար, համակցված ուսուցման կազմակերպում» թեման, բնականորեն դարձավ յուրացման նյութ: Ուսուցիչները երկամսյա հեռավար, համակցված վերապատրաստման ընթացքում գործնականորեն ծանոթացան նաև հեռավար, համացված ուսուցման գործիքներին, մեթոդներին, կազմակերպմանը:

Վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին օգոստոսի 23-ին: Առաջին հանդիպմանը ուսուցիչներին ներկայացվեցին վերապատրաստման դասընթացների ծրագրերը, մոդուլը, վերապատրաստող մասնագետներին, վերապատրաստման աշխատակարգը:

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 11-ը ուսուցիչները մասնակցեցին «Հանրակրթական բնագավառի օրենսդրություն« և «Տեղեկատվական և հաղորդակցական տեխոնոլգիաների կիրառումն ուսումնական գործընացում» դասընթացներին: Ձևավորվեցին առկա, հեռավար, համակցված ուսուցման խմբեր:

Սեպտեմբերի 13-ից սկսվեցին «Մասնագիտական զարգացում» բաժնի երկու բաղադրիչների դասընթացները: Մասնագիտական զարգացման ընդհանուր մանկավարժական խմբերը հիմնականում աշխատեցին հեռավար եղանակով: Աշխատանքի նյութը, ինչպես նշել էի, հիմնականում կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ծրագրերի, փորձի շուրջ էր: Առարկայական բաղադրիչի շուրջ աշխատանքների կազմակերպումն այնպես էր պլանավորված, որ յուրաքանչյուր թեմայի շուրջ ուսուցիչը պիտի ստեղծի իր նախագիծը, փորձարկի այն իր դասարանում, անհրաժեշտության դեպքում ադապտացնի իր դպրոցի, դասարանի պահանջներին:

Կրթահամալիրի հեղինակային ծրագրով ներկայացված վերապատրաստման դասընթացի առանձնահատկություններից մեկը նաև ուսուցիչների ավարտական հետազոտական աշխատանքին որպես այլընտրանք առաջարկվող ուսուցչի բլոգն էր, որտեղ ուսոցիչը պիտի հրապարակեր վերապատարստման դասընթացին կարդացածը, սովորածը, յուրացրածը:

Արդյունքում, այլ դպրոցներից վերապատրաստվող մեր 24 գործընկերները ունեցան նաև իրենց բլոգները՝ իրենց անհատական ձեռքբերումներով, արդյունքներով:

Այսպիսով, ուսուցիչների պարտադիր ատեստավորման դասընթացին (1-ին՝ 23.08-11.10) մասնակցում է 57 հոգի, կրթահամալիրից և  12 դպրոցներից:

 Դպրոցըմասնակիցներ
 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր33 հոգի
 Երևանի հ. 105 ավագ դպրոց4 հոգի
 Ն․Խաչատրյանի անվան հ․113 միջնակարգ դպրոց4 հոգի
 Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոց4 հոգի
 Ս. Խանզադյանի անվ. համար 184 ավագ դպրոց3 հոգի
 160 հիմնական դպրոց1 հոգի
 Վ. Զատիկյանի անվան հ. 90 հիմն.դպրոց1 հոգի
 «Արգենտինյան հանրապետություն» Երևանի թիվ  76 հիմն. դպրոց1 հոգի
 Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց1 հոգի
 ՀՀ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոց1 հոգի
 Արարատի մարզ Արբաթի հ. Զաքարյանի անվ. միջն. դպրոց1 հոգի
 Արարատի մարզ, գ. Մրգավան, Մրգավանի միջն. դպրոց1 հոգի
 Արարատի մարզ, գ. Ազատավան1 հոգի
 Կամավոր1 հոգի

Մանրամասն ցուցանիշներն՝ այստեղ:

Վերապատրաստման ամբողջական հաշվետվությունն՝ այստեղ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s