Դասվարների հավաք. ամփոփում

Օգոստոսի 25-ին դասվարական խմբերով հանդիպումներին եղած պայմանավորվածությունների մասին.

Նկարը՝ Նունե Խաչիկօղլյանի
  • դասարանական բլոգում տվյալները համապատասխանեցվեն նոր ուսումնական տարվան
  • բլոգի տեսանելի հատվածում երևա դպրոցի անունը, դպրոցի հասցեն, հեռախոսահամարը, դասվարի էլեկտրոնային փոստի հասցեն
  • ավելի կոնկրետ լինի «Իմ մասին» բաժինը
  • սովորողների էջերը (առաջին, երկրորդ դասարանների), բլոգները լինեն դասարանական բլոգի տեսանելի հատվածում , անունները գրվեն այբբենական կարգով
  • միևնույն թեմայի շուրջ հրապարակումները (տեսանյութեր, ppt-ներ, նկարներ) հավաքվեն փաթեթով՝ մեկ հղման տակ
  • նախագծերը և արդյունքները իրար հետ կապվեն հղումներով
  • դասարանական օրացույցները լինեն ակտիվ, անընդհատ թարմացվեն, լրացվեն հղումներով
  • դասարանական օրացույցը կարող է տարվա վերջում ներկայացնի, արտացոլի տվյալ դասարանի մեկ տարվա «Իմացումի հրճվանք» ծրագիրը
  • ծնողական հավաքների օրակարգերում լինեն հղումներ՝ քննարկվող հարցերի վերաբերյալ, ծնողները հավաքին գան նյութերին ծանոթացած
  • հավաքից հետո դասվարը իր բլոգում ներկայացնի հավաքի բովանդակությունը, պայմանավորվածությունները

Ուսումնական փաթեթներ

Ուսումնական փաթեթների մասով պայմանավորվածությունն այսպիսիսն է՝

Առաջին դասարաններ

Առաջին դասարանում աշխատում են Paint, Word ծրագրերով, որոշակի աշխատանքներ կարող են լինել աշխատանքային էջերով ( նկարելու, գծելու, ներկելու):

Տառաճանաաչություն-տառուսուցումը՝ «բառուսուցում» մեթոդով, ամեն դասարան-դասվար աշխատում է իր բառաշարքով, հետևաբար ստեղծում է իր աշխատանքային էջերը: Անհատական էլեկտրոնային այբբենարանների նախագիծը պիտի զարգանա: Այս աշխատանքը դասվարը պիտի համարի կարևոր, որպեսզի սովորողը, ծնողը նույնպես կարևորեն: Դրա համար պետք է հստակեցնել, ձևակերպել էլեկտրոնային այբբենարաններ ստեղծելու նպատակը, խնդիրները: Սովորողները պիտի ոչ միայն մուտքագրեն, այլև պիտի կարդան իրենց և ընկերների մուտքագրած բառերը, բառակապակցությունները, նախադասությունները:

Մաթեմատիկան բանավոր է, անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային էջերով, հունվարից՝ գրավոր աշխատանքի մասը՝ word ծրագրով արված աշխատանքային էջերով:

Ընթերցանության փաթեթ. ընթերցանության նյութերի փաթեթ կա, որը դասվարներից յուրաքանչյուրը կարող է բեռնել մեդիագրադարանից, լավացնել: Ընթերցանության նյութերի դեպքում էլի կարևոր է հստակեցնել ընթերցանության նպատակը, խնդիրները:

Եթե ընթերցանության նյութի հետ գրավոր աշխատանքը . կարդացածի վերաբերյալ հարցերին գրավոր պատասխաներ պահանջող աշխատանքները պիտի լինի նպատակաjին, հիմնավորված: Գլխավոր խնդիրը այստեղ այնպես անել, որ սովորողը հաճույք զգա ընթերցանությունից, ուզենա շատ կարդալ:

Երկրորդ, երրորդ դասարաններ

Ընթերցանության նյութերը պատրաստում է դասվարը՝ օգտվելով մեդիագրադարանում եղած էլեկտրոնային փաթեթներից, որոնց նյութերը հիմնականում վերցված են մեր գիրք-տետրերից: Մեր թղթային գիրք-տետրերում մանկակական գրականության ծաղկաքաղն է, ինչի համար շատ-շատ ու անընդհատ շնորհակալ ենք տիկին Աիդա Պետրոսյանին, տիկին Մարիետ Սիմոնյանին և մյուսներին: Սակայն, գիրք-տետրերը այլևս գործածական չեն կարող լինել, որովհետև դրանցում տեղ գտած ստեղծագործությունների հաջորդականությունը չի համապատասխանում մեր նախագծային ուսուցման թեմաներին, կան առաջադրանքներ, որոնք այլևս կարիք չկա գրավոր կատարելու (օրինակ՝ բառարանային աշխատանքը): Գիրք-տետրերի տառատեսակը հիմնական անընթեռնելի է, երբ ևս մեկ անգամ պիտի պատճենահանվի …

Ընթերցանության նյութերը դասվարը հրապարակում է իր բլոգում, շաբաթական աշխատակարգում: Կարող է հրապարակել ամբողջական փաթեթ մեկ ուսումնական շրջանի համար, մասնակի փաթեթ տվյալ նախագծի համար, ամեն օրվա համար առանձին ֆայլ: Սովորողները ֆայլերը բեռնում են համակարգչում, դասարանում աշխատում համակարգչով: Ցանկության դեպքում ծնողը կարող է ֆայլը տպել, տանը երեխայի հետ աշխատել նաև տպագիր տարբերակի վրա:

Դպրոցում գրավոր ձեռագիր աշխատանքը ապահովում է Հայոց լեզվի գիրք-տետրերը: Այդ մասին բազմիցս եղել է քննարկում: Հանդիպում է եղել նաև Մարիետ Սիմոնյանի հետ: Այս գիրք-տետրով աշխատանքը նույնպես պիտի լինի պլանավորված:

Մաթեմատիկայի մասով աշխատանքը բանավոր է: Գրավոր աշխատանքը կատարվում է համակարգչով, word ծրագրով: Դասվարը ինքն է իր դասարանի համար ստեղծում փաթեթ՝ օրվա, շաբաթվա, ամսվա կամ ուսումնական շրջանի համար: Փաթեթը պատրաստելու համար դասվարը կարող է օգտվել մեդիագրադարանում հրապարակված փաթեթներից (բեռնել, հարմարեցնել իր դասարանի պահանջներին), կարող է օգտվել մեր մաթեմատիկայի գիրք-տետրերի բովանդակությունից (նորից մուտքագրել իր ընտրած առաջադրանքները): Եղած գիրք-տետրերը տպել պետք չէ, քանի որ դրանք ստեղծվել են եռամյա տարրական դպրոցի համար:

Որպես լրացուցիչ ռեսուրս` դասվարներից շատերը (բացառությամբ Արևմտյան դպրոցի դավսարների) վերցրել են գրադարանից Ս. Մկտչյանի դասագրքերը, որոնք, ըստ պայմանավորվածության պիտի ուղարկեին տուն, որպեսզի ծնողի, երեխայի ցանկության դեպքում տանը աշխատեին: Այդ դասագիրքը չպետք է գործածվեր դպրոցում: Տետրերով աշխատանքը բացառվել է: Ի՞նչ պիտի գրեն տետրում … պիտի արտագրե՞ն ինչ-որ բան … որտեղի՞ց … ( զրույցի ժամանակ բերել եմ նաև հանրակրթական պետական դպրոցի օրինակը՝ Ս. Մկտրչյանը ստեղծեց իր գրքերի աշխատանքային տետրերը, որպեսզի սովորողը հեռու մնա ավելորդ արտագրություն կատարելուց, իսկ մենք սովորողին մաթեմատիկայի տետրում արտագրել ենք տալիս վարժություններ… լիքը ժամանակ սովորողը կորցնում է վարժությունը արտագրելու վրա):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s