2021 — 2022 ուսումնական տարի. իմ աշխատանքը

Նկարը՝ Արմինե Մովսիսյանի

Մանկավարժության կենտրոնի ղեկավարի աշխատանքը՝

Կենտրոնի ղեկավարը`

  • կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
  • Տնօրենի միջոցով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է մանկավարժական ճամբարների, ստեղծագործական հավաքների ծրագրերի մշակման աշխատանքներին.
  • սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • վարում է կենտրոնի բլոգը.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

Աղբյուրը՝ այստեղ

Պարտականությունները

  • կազմել կրթահամալիրի ամսվա օրացույցը, ներկայացնել քննարկման
  • կազմել օրվա օրացույցը, հետևել օրացույցում տեղ գտած նախագծերի, գործունեությունների կատարմանը
  • կազմակերպելով կրթահամալիրում իրականցվող վերապատրաստումները, մուտքի ճամբարները
  • հետևել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, փորձաշրջանին, մանկավարժական աշխատողների գործունեությանը
  • մասնակցել նոր աշխատողների ընդունելությանը
  • կազմել ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող տեղեկանքներ
  • կազմակերպել ուսումնասիրություններ
  • հետևել կայքի խմբագիրների աշխատանքին
  • մասնակցել կրթահամալիրի մարմինների, մանկավարժական բաց լաբորատորիայի առցանց հավաքներին
  • մասնակցել ամենօրյա նամակագրության միջոցով իրականացվող քննարկումներին
  • դիտարկումներ, ուղղորդումներ կատարել / ուսումնական կենտրոններ, ակումբներ, դպրոցների ենթակայքեր, բլոգներ/
  • կազմակերպել քննարկումներ / առցանց և ֆիզիկական միջավայրում/
  • կազմակերպել մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի մասնագետների անհատական աշխատանքի/աշխատաժամանակի կազմման աշխատանքները
  • կազմակերպել մանկավարժական աշխատողների ամենամսյա ժողովները
  • կատարել կրթահամալիրի մենթորների, տնօրենի հանձնարարությունները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s