Մանկավարժության կենտրոնի ղեկավարի աշխատանքը՝
Կենտրոնի ղեկավարը`
- կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
- Տնօրենի միջոցով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.
- մասնակցում է մանկավարժական ճամբարների, ստեղծագործական հավաքների ծրագրերի մշակման աշխատանքներին.
- սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
- օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
- կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
- վարում է կենտրոնի բլոգը.
- կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
- ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Աղբյուրը՝ այստեղ
Պարտականությունները
- կազմել կրթահամալիրի ամսվա օրացույցը, ներկայացնել քննարկման
- կազմել օրվա օրացույցը, հետևել օրացույցում տեղ գտած նախագծերի, գործունեությունների կատարմանը
- կազմակերպելով կրթահամալիրում իրականցվող վերապատրաստումները, մուտքի ճամբարները
- հետևել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, փորձաշրջանին, մանկավարժական աշխատողների գործունեությանը
- մասնակցել նոր աշխատողների ընդունելությանը
- կազմել ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող տեղեկանքներ
- կազմակերպել ուսումնասիրություններ
- հետևել կայքի խմբագիրների աշխատանքին
- մասնակցել կրթահամալիրի մարմինների, մանկավարժական բաց լաբորատորիայի առցանց հավաքներին
- մասնակցել ամենօրյա նամակագրության միջոցով իրականացվող քննարկումներին
- դիտարկումներ, ուղղորդումներ կատարել / ուսումնական կենտրոններ, ակումբներ, դպրոցների ենթակայքեր, բլոգներ/
- կազմակերպել քննարկումներ / առցանց և ֆիզիկական միջավայրում/
- կազմակերպել մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի մասնագետների անհատական աշխատանքի/աշխատաժամանակի կազմման աշխատանքները
- կազմակերպել մանկավարժական աշխատողների ամենամսյա ժողովները
- կատարել կրթահամալիրի մենթորների, տնօրենի հանձնարարությունները
Уведомление: Անհատական աշխատաժամանակ | Մանկավարժության կենտրոն