Բարև, ես Տիգրանն եմ…

Իմ անունը Տիգրան է։ Տիգրան նշանակում է վագր։ Անունս որոշել է մայրիկս՝ շատ վաղուց՝ « Տիգրան Մեծ» պատմավեպը կարդալուց հետո։

Ես ծնվել եմ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան, ժամը՝ 8։15-ին։

Տիգրան, 1 օրական
Տիգրան, 1 օրական

Բոլոր պստիկների նման օրվա մեծ մասը քնում եմ, մյուս մասը՝ ուտում ու խաղում։

Տիգրան, 7 օրական

Ինձ դուր է գալիս, երբ մայրիկն օգնում է մարզվել։ Ես ուրախանում եմ։

Տիգրան, 2 ամսական 5 օրական

Սիրում եմ ուտել։ Մեկ-մեկ նույնիսկ լաց եմ լինում, որ մայրիկը շուտ կերակրի։

Տիգրան, 2 ամսական 21 օրական

Բայց գիշերը լաց չեմ լինում։ Երբ սովում եմ, մայրիկին ուղղակի արթնացնում եմ…

Մեր առավոտը սկսվում է ժամը 5-6-ին. արթնանում եմ, մայրիկին արթնացնում։ Մայրիկը հանում է իմ գիշերազգեստը, փոխում տակդիրս, ու մենք զրուցում ենք, կատակում ենք ու բարձր ծիծաղում։ Ես շատ եմ ուրախանում, երբ հագուստս թեթև է լինում, ոտիկներս բաց են լինում։

Տիգրան, 2 ամսական 5 օրական

Երբ արթուն եմ լինում, հարազատներիս հետ զրուցում եմ. մենք հիմնականում հասկանում ենք իրար։

Տիգրան, 19 օրական

Իսկ երբ ես ու մայրիկը մենակ ենք լինում, նա ինձ համար երգում է։ Ես ուշադիր լսում եմ ու ձայնակցում «Ձիուկ» երգը։

Ավելի շատ մայրիկը իմ մասին երգեր է երգում՝ պատճենելով իր իմացած երգերը։

Ախր, ես չեմ սիրում ձայնագրված երգեր ու երաժշտություն։ Միայն կենդանի կատարումներն են դուրս գալիս։

Տիգրան, 2 ամսական 20 օրական

Մայրիկից բացի ինձ համար երգում է քույրիկս՝ Ալիսիան։ Նա ինձ համար նաև ոտանավորներ է ասում։

Իսկ երբ նա ինձ հետ չի խաղում ու մուլտֆիլմ է նայում, ես սկսում եմ լաց լինել… շատ բարձր։

Գիտե՞ք՝ ինչ է անում նա… արագ գտնում է իմ ծծակը ու դնում բերանս, որ սուս մնամ ու իրեն չխանգարեմ։

Տիգրան՝ 1 ամսական 20 օրական, Ալիսիա՝ 4 տարեկան 12 օրական

Ես սիրում եմ նաև լողանալ։ Ջրից չեմ վախենում։ Ամեն օր լողանում եմ։

Տիգրան, 2 ամսական 21 օրական

Սիրում եմ զբոսնել բակում։ Իրականում մայրիկն է քայլում,իսկ ես քնում եմ։ Գրեթե ամեն օր ես բակ եմ գնում։

Տիգրան, 1 ամսական 20 օրական

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s