Ուղղություններ
1․Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում
- «Իմացումի հրճվանք» ծրագիր
- Ուսումնական պլան
- Կարգեր
- Ուսումնական օրացույց
- Ուսումնական նախագծեր
- Ուսումնական ճամփորդություններ
- Առցանց-հեռավար ուսուցում
2․ Աշխատանք ծնողական համայնքի հետ
- Ուսուցիչ — ծնող, ընտանիք -դպրոց համագործակցություն
- Ծնողական հավաքներ
- Անհատական հանդիպումներ
- Նամակագրություն
3․ Դասարանի կառավարում
- Սովորողների մասին տեղեկատվական բազա
- Դասասենյակի կահավորում — կազմակերպում
- Սննդի/նախաճաշի կազմակերպում
- Դասամիջոցների կազմակերպում
- Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում
4․ Ուսումնական պարապմունքների պլանավորում — կազմակերպում — գնահատում/ ինքնագնահատում
- Անհատական աշխատանք սովորողների հետ
- Խմբային աշխատանք դասարանի հետ
- Դասարանում փոքր խմբերով աշխատանքի կազմակերպում / խմբային-համագործակցային դասեր/
- Բացօթյա պարապմունքներ
- Առավոտյան ընդհանուր պարապմունք
- Մարզական պարապմունքներ
- Դիտարկում — գնահատում, ամենօրյա գնահատում՝ հետադարձ կապի ապահովում
- Կառուցողական խաղերի, դիդակտիկ նյութերի ստեղծում
- Ուսումնական ռեսուրսներ
- Հետադարձ կապ, գնահատում
5․ Ուսումնական նախագծեր, շաբաթական աշխատակարգեր
6․ Ինքնակրթություն, ինքնազարգացում
- Դպիրից՝ ընտրանի
- Մեթոդական մշակումներ
- «Պարտեզ» ամսագիր — ուսուցչի օրագիր, նոր նախագծեր, ծնողի ընթերցարան-ծնողական ֆորում
Մենթորի աշխատանքն այս փուլում կկազմակերպվի առցանց: Հետագայում հանդիպումների, դասալսումների միջոցով, միասնական ուսումնական պարապմունքների կազմակերպման միջոցով, համատեղ նախագծերի մշակման-իրականացման միջոցով։
Համատեղ աշխատանքի արդյունավետության հիմքում փոխադարձ վստահությունն է, և համոզմունքը, որ մենթորի նպատակը սկսնակ ուսուցչին ոգևորելը, հետադարձ կապի միջոցով՝ առաջընթաց ապահովելն է։
Уведомление: Մենթոր ուսուցիչների լաբորատորիա | Գևորգ Հակոբյան
Уведомление: Աշխատանք մենթորի հետ | Լուսինե Պետրոսյան և խատուտիկներ