«Մաթեմատիկա» առարկայի համառոտ ծրագիր. առաջին դասարան. 2019-2020 ուստարի

ա. Թվեր, թվային համակարգեր

ա1. Կարդալ և գրել միանիշ, երկնիշ թվերը / առաջ և հետ/

ա2. Ճանաչել զույգ և կենտ թվերը

ա3. Տարբերակել միանիշ և երկնիշ թվերը

ա4. Որոշել տրված թվին նախորդող հաջորդող թվերը

ա5. Որոշել երկու թվերի միջև գտնվող թիվը

ա6. Համեմատել թվերը

ա7. Իմանալ թվերի կազմությունը / միանիշ թվեր/

ա8. Հասկանալ թվերի կարգային կազմությունը / երկնիշ թվեր/

ա9. Կռահել առարկաների մոտավոր քանակը / քանակի մոտավոր գնահատում, աչքաչափ/

ա10. Հասկանալ կեսի գաղափարը

ա11. Իմանալ և կիրառել թվերը գումարելու և հանելու հնարքներ

բ. Գործողություններ. գումարում և հանում

բ1. Ճանաչել և կիրառել +, -, =, <, > նշանները

բ2. Կարդալ մեկ, երկու գործողություն պարունակող թվային արտահայտությունը

բ3. Կազմել թվային արտահայտություն, հավասարություն և անհավասարություն

բ4. Միանիշ թվերը գումարել և հանել / առանց կարգային անցումների, կարգային անցումներով/

բ5. Իմանալ և կիրառել գումարման տեղափոխական օրենքը

բ6. Կիրառել 0-ի հատկությունները գումարման և հանման գործողություններում

բ7. Հավասարությունում գտնել անհայտ գումարելին, նվազելին, հանելին / ընտրության եղանակով/

բ8. Երկնիշ թվերը գումարել և հանել / առանց կարգային անցումներին/

բ9. Կռահել օրինաչափությունը և շարունակել թվային շարքը

գ. Ձև և տարածություն

գ1. Ճանաչել և անվանել երկրաչափական պատկերները

գ2. Ճանաչել և անվանել երկրաչափական մարմինները

գ3. Երկրաչափական պատկերներով/ մարմիններով հավաքել/կառուցել պատկերներ

գ4. Գծել հատվածներ, անվանել դրանք, դրանցել երկարությունը

գ5. Ծալելով երկրաչափական պատկերները բաժանել երկու հավասար մասի

դ. Տվյալների հավաքագրում, ներկայացում, ընթերցում

դ1. Որոշել առարկայի դիրքը տարածության մեջ / ներքև- վերև, բարձր-ցածր, աջ — ձախ, տակ-վրա-միջև, մոտ-հեռու/

դ2. Կազմել հավաքածուներ/բազմություններ ըստ ընդհանուր հատկանիշի / գույն, ձև, նյութ/

դ3. Համեմատել և դասավորել առարկաները ըստ չափսի, քանակի, դիրքի / ավելի մեծ-ավելի փոքր, ավելի շատ-ավելի քիչ, ավելի երկար-ավելի կարճ, ավելի բարձր-ավելի ցածր, ավելի լայն-ավելի նեղ/

դ4. Տվյալները ներկայացնել աղյուսակների/ դիագրամների տեսքով

դ5. Տվյալներ կարդալ աղյուսակներից/ օրացույց, դասացուցակ/

ե. Չափումներ. երկարություն, զանգված, տարողություն

ե1. քանոնի օգնությամբ չափել և գծել հատվածներ

ե2. Կատարել չափումներ / երկարություն, զանգված/ և համեմատություններ օգտվելով չափման ստանդարտ և ոչ ստանդարտ գործիքներից

ե3. Իմանալ և անվանել երկարության չափման միավորները / մմ, սմ, մ/

ե4. Իմանալ և անվանել ժամանակի չափման միավորները/ վայրկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի,դար/

ե5. Օգտվել օրացույցից, ժամացույցից/ ամբողջական ժամեր/, գնացուցակից

ե6. Հաշվել դրամը / մինչև 100 դրամ/

ե7. Ավելացնել և պակասեցնել դրամը

ե8. 100 դրամը / կամ այլ գումար/ ներկայացնել մանր մետաղադրամներով

Խնդիրներ

Խնդիրների լուծումը վերաբերում է ցանկացած թեմաների:Խնդիրների միջոցով սովորողներն ավելի լավ են ընկալում, յուրացնում թեմաները:

Կարևոր է նաև, որ սովորողները շատ խնդիրներ կազմեն:

Ուսումնական տարվա ընթացքում կարևոր է օրինաչափությունների բացահայտմանը, տարածական կողնորոշմանը, հիշողության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s