Մաթեմատիկական առաջադրանքների փաթեթ առաջին դասարանցիների համար

«Իմացումի հրճվանք» ծրագրում մաթեմատիկայի դասավանդման առանձնահատկություններից մեկը բանավոր մաթեմատիկա բաղկացուցիչն է. մաթեմատիկայի պարապմունքը սկսվում է բանավոր համրանքով, գործողությունների արագ կատարման հնարքների յուրացմամբ, խնդիրներ կազմելով- լուծելով: Առանձնահատկություններից է նաև մաթեմատիկայի ինտեգրումը ուսումնական նախագծերում, ինչպես նաև «մաթեմատիկան» տեսնելը առօրյայում, ամենուր:

Այնուամենայնիվ, կարևոր է նաև սովորողի կողմից կատարվող անհատական, ինքնուրույն աշխատանքը. սովորողը, ինքնուրույն կատարելով առաջադրանքների շարքը, ինքնուրույն բացահայտում է օրինաչափություններ, ավելի լավ է յուրացնում պարապմունքի բանավոր հատվածի նյութը. հարցերի դեպքում դիմում դասվարին, ընկերներին:

Անհատական աշխատանքը, որը հիմնականում զբաղեցնում է պարապմունքին հատկացված ժամանակի կեսը, 15-20 րոպեն, հնարավորություն է տալիս

ա. արագ մտածող սովորողին՝ ընթանալ առաջ, կատարել իրեն հետաքրքիր առաջադրանքներ

բ. դանդաղ մտածող սովորողին՝ առանց լարումի կենտրոնանալ նյութի վրա, կրկին փորձել, հաշվել, լուծել՝ չմտածելով, որ խմբից ետ է, իրեն սպասում են, ինքը չի հասցնում-հաջողում

գ. դասվարին՝ դիտարկել յուրաքանչյուր սովորողի, մոտենալ, օգնել, ուղղորդել, շտկել, անհրաժեշտության դեպքում կրկին նյութը բացատրել մեկ սովորողի կամ սովորողների փոքր խմբին

Առաջադրանքները կազմել և փորձարկել եմ 2019-2020 ուսումնական տարում՝ իմ առաջին դասարանում:

Փաթեթը ամբողջացրել եմ հաշվի առնելով տարվա ընթացքում կատարած իմ նշումները, դիտարկումները:

Առաջադրանքները կազմելիս առաջնորդվել եմ սովորողի զարգացման բնութագրերում ներառած չափորոշիչների հիման վրա, տարբեր մաթեմատիկական ձեռնարկներ, ռեսուրսներ ուսումնասիրելով:

Արդյունքնում՝

Ստացվել է առաջադրանքների 4 փաթեթ՝

Առաջին մաս՝ նախաթվային շրջան

Այս փաթեթում շատ են ուշադրության, հիշողության, տարածական մտածողության, տրամաբանության զարգացմանն ուղղված առաջադրանքները: Առաջին հայացքից պարզ ու ժամանցային թվացող վարժությունները կարևոր են 5-6 տարեկան երեխաների մտածողությունը զարգացնելու համար: Փաթեթը նախատեսված է թղթով աշխատելու համար, քանի որ այս փուլում սովորողները դեռևս սկսում են ծանոթանալ համակարգչին, Paint նկարչական խմբագրին, և միաժամանակ word — ով աշխատելը լրացուցիչ լարում ու ծանրաբեռնվածություն է լինելու երեխաների համար: Փաթեթում կան առաջադրանքներ, որոնց պահանջներում կա ուղղորդում դեպի Paint նկարչական խմբագիր: Օրինակ՝ կարո՞՞ղ ես այս պատկերը նկարել նաև Paint նկարչական խմբագրով:

Երկրորդ մաս՝ թվային շրջան

Փաթեթի երկրորդ մասը վերաբերում է թվային շրջանին: Այստեղ ներառված են առաջադրանքներ, որոնք կօգնեն երեխային ավելի լավ պատկերացնել թվի կազմությունը, թվերի հետ աշխատանքը: Գումարման և հանման վերաբերյալ առաջադրանքներ / վարժություններ/ շատ չեն ներառված, քանի որ համրանքին անդրադառնում են ամեն օր՝ պարապմունքի բանավոր հատվածում:Այս փաթեթով հնարավոր է աշխատել երկու տարբերակով` և’թղթային, և’ էլեկտրոնային:

Երրորդ և չորրորդ մասերը նախատեսված են համակարգչով աշխատելու համար:

Առաջին մաս՝ Մաթեմատիկա 1.1

Երկրորդ մաս՝ Մաթեմատիկա 1.2

Երրորդ մաս՝ Մաթեմատիկա 1.3

Չորրորդ մաս՝ Մաթեմատիկա 1.4

Ինչպե՞ս աշխատել փաթեթով.

Անցած երեք տարիների փորձը ցույց տվեց, որ առաջին, երկրորդ և երրորդ դասարանների փաթեթներով իմ գործընկեր դասվարները աշխատել են երկու տարբերակով. մի խումբը սովորողներին ուղարկել են ամբողջական փաթեթը, մյուս խումբը, այդ թվում՝ ես, փաթեթը մասնատել եմ օրերի և ամեն շաբաթ օրը սովորողներին ուղարկել եմ առաջիկա շաբաթվա հինգ օրերի առաջադրանքների ֆայլերը: Այս տարբերակով աշխատելն իմ կարծիքով առավել հարմար է, քանի որ դասվարը էջերի բովանդակությունը հարմարեցնում / եղած առաջադրանքը փոփոխում, որոշ առաջադրանքներ ավելացնում կամ պակասեցնում/ է իր դասարանի պահանջներին: Դասին ներկա չգտնվող սովորողը գիտի օրվա աշխատանքը և կարող է տանը առավոտից աշխատել:

Խնդրանք փաթեթից օգտվող դասվարին.

Փաթեթը կազմել եմ իմ դասարանում աշխատելու նպատակով: Համացանցում եղած մաթեմատիկայի ռեսուրսների հսկայական շտեմարանում իմ կազմած փաթեթները նորություն և նոր հայտնագործություն չեն. հավաքել, համադրել եմ եղածը, երբեմն ինքս կազմել նոր տեսակի առաջադրանքներ: Այդ աշխատանքը բավականին ժամանակատար է եղել և պահանջել ջանքեր: Կարծում եմ՝ եղած առաջադրանքներից թեկուզ մասնակի օգտվելով, կխնայեք ձեր ժամանակը՝ համացանցում նկարներ, առաջարդրանքեր որոնելու հարցում:

Շնորհակալ կլինենմ, որ վրիպակներ և անճշտություններ հայտաբերելու դեպքում գրեք ինձ:

Այս հղմամբ՝ իմ կազմած համառոտ ծրագիրը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s