Դիտարկել եմ առաջին դասարանցիների տարեվերջյան ստուգատեսի փաթեթը.
Փաթեթում չկա հրապարակված նախագծի հղումը, որը պետք է լիներ փաթեթի սկզբում. հիշեցնում եմ նախագծերի արդյունքների հրապարկման հետ կապված միասնական մոտեցումը. նախագիծ և արդյունքներ հրապարակումները պետք է հղումներով իրար կապված լինեն:
Փաթեթը չի կարող համարվել տարեվերջյան և ամփոփիչ, քանի որ ներկայացված է յուրաքանչյուր սովորողի կողմից իրականացված մեկ աշխատանք: Ինչպե՞ս պիտի դիտարկողը պատկերացում կազմի կոնկերտ սովորողի յուրացրած կարողությունների մասին մեկ տեսանյութի միջոցով. հիշեցնում եմ, որ դասվարների առցանց հավաքների ժամանակ քննարկվել է տարեվերջյան փաթեթը կազմելու մոտեցումը:
Միայն մեկ սովորողի տեսանյութերի շարքն է համապատասխանում նախագծի իրական նպատակին: Ցավոք, նշված չէ սովորողի անունը և ազգանունը:
Այս փաթեթը համարում եմ հաջողած, քանի որ յուրաքանչյուր սովորող ներկայացրել է / ենթադրում եմ/ իր սիրելի գործունեությունը: Իսկ երեխաներին միշտ հետաքրքիր է դիտելը: