Գիտեք, չէ՞, որ ուսումնական ագարակում նոր բնակիչներ են հայտնվել․․․
- Դե՛, եկե՛ք ողջունենք նրանց ու նամակներ գրենք․․․ պատմենք մեր ագարակի մասին, համոզենք- հաստատենք, որ նրանք ճիշտ են արել, որ որոշել են ապրել մեր ագարակում և նույնիսկ Արատեսում
- Նաև գովենք մեզուներին, նաև իրենց պատրաստած մեղրը․․․ որ նրանք ավելի լավ աշխատեն ու մեզ համար համեղ մեղր պատրաստեն
- Հորինուկներ, խաղիկներ հորինենք նրանց մասին, որ մեղրաքամի ժամանակ, որ իսկական տոն է լինելու, ուրախացնենք մեղուներին և շնորհակալություն հայտնենք
- Երևակայական հարցազրույցներ հորինենք․․․ ինչի՞ մասին կզրուցեիք մեղուների հետ, ինչի՞ մասին կզրուցեն մեղուն ու ծաղիկները, մեղուն ու արևը․․․
- Եթե ամառային հանգստի ժամանակ լինեք որևէ գյուղում, ապա իմացեք՝ այնտեղ կան մեղուներ․․․ գտեք մեղվապահներին, վարեք հարցազրույցներ
Ստորև՝ մեղուների մասին մեր աշխատանքները
Փաստեր մեղուների մասին
Միա Ալավերդյանի ընտանեկան TV`Մեղուների մասին
Լեո Խանամիրյան` 5 փաստ մեղուների մասին
Հորինուկներ մեղվի մասին՝ այստեղ
Հարցազրույց մեղվապահի հետ՝ այստեղ