Նախագծի նպատակը` առաջին դասարանում սովորողների ձեռք բերած կարողությունների և հմտությունների ներկայացում
Տևողությունը՝ մայիսի 25 — հունիսի 5
Ընթացքը՝ սովորողները կներկայացնեն իրենց կարողությունները և աշխատանքները հետևյալ ուղղություններով՝
- Ես կարողանում եմ աշխատել համակարգչով (Paint նկարչական խմբագիր, MS word խմբագիր)
- Ես կարողանում եմ կարդալ, գրել
- Ես կարողանում եմ հորինել
- Ես կարողանում եմ տնկել, խնամել բույսեր
- Ես կարողանում եմ խնամել կենդանիներին, թռչուններին
- Ես կարողանում եմ երգել, պարել (նվագել)
- Ես կարողանում եմ մարզվել․ սովորողը կներկայացնի իր մարզական կարողությունները
- Ես կարողանում եմ հեծանիվ վարել (չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր)
- Ես կարողանում եմ տեխնոլոգիական աշխատանքներ կատարել (խոհանոցում պատրաստել, գունավոր թղթերից, այլ իրերից աշխատանքներ, առարկաներ պատրաստել)
- Ես կարողանում եմ հաշվել, խնդիրներ լուծել, շախմատ խաղալ
- Ես կարողանում եմ ռադիոլուր պատրաստել
- Ես ունեմ իմ հեղինակային -ընտանեկան TV-ն
- Ես ամենից լավ կարողանում եմ․․․․․․․. (սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
Արդյունքում՝ յուրաքանչյուր սովորող կունենա իր մեդիափաթեթը (տեսանյութերի, ֆոտոշարերի, սահիկաշարի տեսքով)
- Իմ առցանց պատկերասրահը (սովորողի ստեղծած աշխատանքները մատիտներով, ներկերով, Paint նկարչական խմբագրով)
- Իմ մեդիաայբբենարանը (ֆոտոշար՝ ֆիլմի կամ սահիկաշարի տեսքով)
- Իմ լավագույն հորինուկի շնորհանդես (ֆոտոշար՝ ֆիլմի կամ սահիկաշարի տեսքով)
- Իմ սիրելի գիրքը (տեսանյութի տեսքով)
- Իմ տնկած բույսը (տեսանյութի տեսքով)
- Առցանց համերգ (տեսանյութի տեսքով)
- Մարզական տեսանյութ (տեսանյութի տեսքով)
- Տեխնոլոգիական աշխատանքների ներկայացում (տեսանյութի, սահիկաշարի տեսքով)
- Ես հասկանում եմ և խոսում անգլերեն (տեսանյութի տեսքով)
- Ես հասկանում եմ և խոսում ռուսերեն (տեսանյութի տեսքով)
Աշխատանքի կազմակերպումը՝
Սովորողը (մեծահասակի օգնությամբ) ընտրում է առաջին դասարանում իր կողմից ստեղծված աշխատանքները, իր մասնակցությամբ տեսանյութերը և ստեղծում իր մեդիափաթեթը (անհրաժեշտ է հավաքել հղումները՝ ըստ վերը թվարկված ուղղությունների)։
Ցանկության դեպքում ստեղծում է նոր աշխատանքներ, տեսանյութեր։