Աննա Վարդանյան, Միքայել Քեշիշյանի մայրիկ
2020-ի մարտը կարծում եմ միշտ կմնա մեր հիշողություններում։ COVID 19 պարտադրած պայմանները շրջադարձային եղան նաև կրթության համակարգի համար։
Երբևէ , որևէ մեկս չէինք կարող մտածել, անգամ մտքի ծայրով անցկացնել, որ դպրոցն ու աշխատավայրը կարող են մեզ հետ «շրջել»։ Համակարգիչը դարձավ և՛ դպրոց, և աշխատավայր ու մանկապարտեզ։ Անցանք մեղմ ասած «հեռակառավարման»։
Անկեղծ ասած առցանց ուսուցման հենց առաջին օրերից , երբ բոլորը քննարկում ու մտահոգվում էին, ես շատ հանգիստ էի։ Առցանց ուսուցումը կարելի է ասել արդեն մտել էր մեր տուն և թելադրել իր կանոնները։ Տղաս՝ Միքայելը հունվարին՝ արձակուրդներից հետո չհաճախեց դպրոց, հիվանդավաց ջրծաղիկով։ Մնաց տանը 25 օր։ Այնուհետև մեկ շաբաթ հաճախեց դպրոց և կրկին հիվանդացավ այս անգամ սեզոնային վիրուս, որին հաջորդեց կորոնավիրուսը։ Պատկերացնում եք չէ, առաջին դասարանցու համար ինչ է նշանակում այդքան երկար բացակայությունը։ Բայց մենք բացակա էինք միայն ֆիզիկապես։ Հենց հուվարի 9 -ից էլ անցանք առցանց ուսուցման։ Ի պատիվ կրթահամալիրի մշակած համակարգի ու ուսուցիչների ու հատկապես իր ուսուցչուհի Լուսիեն Փաշայանի պատրաստվածության ու պատրաստակամության Միքայելը ոչ մի վայրկյան հետ չմնաց դասապրոցեսից։ Ճիշտ է, ամբողջ ծանրությունը ընկավ ինձ վրա, բայց ես ևս ավելի խորը սկսեցի հասկանալ նրա կարողությունները ։ Ամեն օր զգում եմ նրա առաջընթացը, բոլոր առարկաներից։
Հիմա ուզում եմ անդրադառնալ առցանց ուսուցմանն ընդհանրապես։ Սա կարծում եմ առաջին հերթին թրեյնինգ էր մեզ՝ ծնողներիս համար։ Առցանց ուսուցման շնորհիվ տեղեկացա, թե ինչ հսկայական աշխատանք են անում երեխաները դպրոցում՝ ուսուցիչների հետ։ Սա լավ եղանակ էր գնահատելու, արժեվորելու ուսուցչի դերը, նրանց կատարած ահռելի աշխատանքը։ Սա լավ եղանակ էր ինքներս մեզ բացահայտելու համար։ Ես օրինակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ մանկավարժությունը հեռու է ինձանից և շատ ճիշտ եմ վարվել, որ տարիներ շարունակ մերժել եմ դասավանդելու բազմաթիվ առաջարկները։
Հասկացա, տեսա ու զգացի իմ բալիկի օրինակով, որ այս կրթահամալիրում չեն աշխատում, որ ժամաքանակ լրացնեն, այստեղ ստեղծագործում, ստեղծում ու արարում եմ ամեն վայրկյան։ Սեբաստացիում կրթում են, դաստիարակում, երեխայից անհատ են ստեղծում։ Երեխային չեն կոտրում, չեն բարդույթավորում, ինչից ես Միքայելին շատ արագ փախցրեցի կրթական այլ հաստատությունից։ Շատ եմ լսել ու լսում հակասական կարծիքներ կրթահամալիրի մասին, ուսուցման մեթոդների ու ձևերի։ Առցանց ուսուցումը ցույց տվեց և ապացուցեց, որ Սեբաստացին մի քանի քայլ առաջ է իր մտաոծողությամբ ու իր մեթոդներով։ Իր ուսուցիչներով ու իր սաներով։
Սկսվեցին ընտանեկան նախագծերը։ Մենք Միքայելի օգնությամբ պատրսաստեցիք բազմաթիվ տեսանյութեր։ Մասնակցեցինք բազմաթիվ հետաքրքիր ՝ ազգային նախագծերի, բոլոր առարկաներից։ Ուսուցչուհու հանձնարարությամբ ու մոտիվացմամաբ ստեղծեցինք Միքայելի ընտանեկան TV –ն՝ M&K TV: Ուսուցչուհու ոգևորությունը փոխանցվեց նաև մեր ընտանիք։ Միքայելի ու հայրիկի հետ միասին սկսեցինք քննարկել հաղորդման թեմաներ։ Ոգևորվեցին նաև մեր ընտանիքի ընկերներն ու իմ գործընկեր լրագրողները։ Քանի որ Միքայելի տեսանյութերը բավականին լավ արձագանք ունեցան, դրանք տարածվեցին մանկական մի քանի էջերում, նույնիսկ լրատվական կայքերում, մենք էլ որոշեցիքն բացել յություբյան ալիքՄիքայելի համար։ Դրան հաջորդեց ֆեյսբուքյան էջը։
Ամենակարևորը ես համոզվեցի, որ Սեբաստացիում ուսուցիչները Կոչումով մանկավարժներ են, իրենց գործի նվիրյալները ։ Փաշայան Լուսինե, իմ շատ սիրելի ընկեր Լուսինե, ինչքան լավն եք Դուք։ Դուք ու մեր բոլոր ուսուցիչները, այո,՛ կոչված եք հենց մանկավարժ ու հոգեբան լինելու։ Ոչ միայն Միքայելը՝ մենք ընտանիքով ամեն անգամ սովորում ենք Ձեզանից։ Շնորհակալ ենք։