Հեռավար ուսուցման երկու ամիսը

IMG_8596Ալավերդյան Միայի ծնողներ՝ Արման և Մանե

Մենք՝ բոլորս, կամա, թե ակամա հայտնվեցինք մի այնպիսի իրավիճակում, երբ անկախ քո մասնագիտությունից դառնում ես ուսուցիչ, որը իրենից շատ մեծ պատասխանատվություն է ներկայացնում։ Փորձում ես հնարավորինս աննկատ մասնակցել տեսադասերին, որպեսզի դասից հետո շարունակես երեխային ուսուցչի բառերով բացատրել և օգնել կատարել առաջադրանքները՝ պահպանելով գործողությունների տրամաբանական ընթացքը։ Ըստ իս՝ դա շատ կարևոր է երեխայի ուսումնառության համար։

Խատուտիկ բլոգը դարձավ մեր բոլորիս համակարգիչներում ամենադիտվող կայքը։ Եվս մեկ անգամ համոզվել ենք, որ դպրոցի ընտրությունը շատ ճիշտ էր, քանի  որ լրացուցիչ 1-2 շաբաթ չենք կորցրել այնպիսի բաների վրա, ինչպիսիք են ուսուցչի և աշակերտի համակարգչային գիտելիքների իմացությունը: Մեր կրթահամալիրը շատ արագ կարողացավ կազմակերպել տեսադասերը։

Զատիկին նախորդող շաբաթները շատ հագեցած ստացվեցին, քանի որ տոնին նվիրված տեսանյութեր պետք էր պատրաստել բոլոր առարկաներից՝ բնագիտական փորձ ձվիկներով, զատկական երգեր, տեխնոլոգիայից՝ զատիկների պատրաստում (1 տեսանյութ, 2 տեսանյութ), անգլերենից՝ (Easter dialogue, Easter chick card և Easter poem) և ռուսերենից՝ Стихи про Пасху։ Անշուշտ պետք է նշենք որ տեսանյութերի պատրաստումն էլ ավելի հետաքրքիր էր դառնում, երբ պետք էր հորինել հեքիաթ, ձայնագրել պատմվածքը և նկարել այն նկարագրող նկար paint ծրագրով։ Այստեղ որպես ակնառու աճ Միայի մոտ կարող եմ ընդգծել ընթերցանության հմտությունները (նա սիրով սկսեց ընթերցել ընկերների հորինուկները), paint և paint 3D ծրագրերից օգտվելը (Ձվիկների անակնկալը և Ծաղիկների անձրևը

Առարկայական առաջադրանքներից առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել օրացույցին նվիրված առաջադրանքները։ Դրա շնորհիվ շատ մատչելի և հնարավոր դարձավ երեխային բացատրել ինչ է ամիսը և շաբաթվա օրերը և ինչպես պետք է օգտվել օրացույցից։ Քանի որ աշխատանքի ֆորմատը այնպես է, որ ծնողն է ուսուցիչը և ունի մեկ աշակերտ, հնարավոր է լինում կատարել շտկումներ և ուղղորդել գրելու ընթացքում: Միայի ձեռագիրը և կոկիկությունը բավականին առաջխաղացում են ունեցել։ Մարտից մայիս մեծ առաջընթաց է եղել նաև դասապատրաստման պրոցեսում, եթե սկզբում Միան բոլոր դասերը ցանկանում էր կատարել ծնողներից մեկի հետ, ապա այժմ հանձնարարությունների մեծ մասը կատարում է ինքնուրույն։ Ցանկանում ենք ընդգծել, որ մաթեմատիկայի խնդիրները բավականին հետաքրքիր են և կարևորվում է տրամաբանությունը, այլ ոչ թե պարզապես գումարում և հանում։ Մայրենիի ընթերցանության նյութերը շատ հետաքրքիր են և պարզապես տեքստեր չեն, որոնք պետք է կարդալ, այլ պատմություններ են, որոնք իրենց մեջ բավականին հետաքրքիր փաստեր են պարունակում։

Հաճելիորեն զարմանում ենք, երբ ընկեր Սեդայի հանձնարարությունները պատրաստելիս ցանկանում ենք սովորել երգի բառերը, սակայն երեխան այդ երգը ամբողջությամբ գիտի, գիտի պարային շարժումներ կապված տվյալ երգի հետ։ Շատ հաճելի է, երբ գիտակցում ենք, որ ընտրել ենք այնպիսի դպրոց, որտեղ ուսուցումը կազմակերպվում է ժամանակին համահունչ, բայց միևնույն ժամանակ Միան երգում է ազգագրական երգեր, և ի շնորհիվ նրան և դպրոցին՝ մենք նույնպես սովորում ենք այդ երգերը։

Ընտանեկան նախագծերի մասին կարելի է անվերջ պատմել, քանի որ ամբողջ ընտանիքով ընկղմվել ենք պրոցեսի մեջ։ 6 տարեկան աշակերտը ամենայն պատասխանատվությամբ ներկայացնում է թեմաներ, որոնց մասին կցանկանա պատմել իր հեղինակային հաղորդման ընթացքում։ Եվ աննկարագրելի են երեխայի էմոցիաները, երբ ցույց ենք տալիս վերջնական տեսանյութը, ոգևորությունը էլ ավելի է խորանում, երբ արժանանում է գովեստի խոսքերի ուսուցիչների և այլ հանդիսատեսի կողմից։ Այդ տեսանյութերը յուրովի լուծեցին նաև ինքնամեկուսացման պայմաններում տատիկների, պապիկների և մեր մտերիմների կարոտի խնդիրը։ Մի քանի նախագծերում արդեն սովորական դարձած մեր գործառույթներին ավելացավ նաև մեր՝ անմիջական տեսանյութում ընդգրկվելը։ Մեծ հաճույքով մասնակցեցինք Հ․Թումանյանի «Սուտասան» հեքիաթի ձայնագրման աշխատանքներին, որը շատ մեծ արձագանք ստացավ մեր ծանոթների շրջանակներում, և որի պատճառով ստեղծվեցին նոր յութուբյան ալիքներ և երեխաները խնդրել էին ծնողներին՝ սկսել նկարահանել տեսանյութեր հայրիկի հետ համատեղ և տեղադրել համացանցում։ Ինչպես նաև երեխաները հարց էին բարձրացրել, որ ցանկանում են փոխել դպրոցը, սկսել այցելել Սեբաստացի կրթահամալիր։

Մոնիկան՝ Միայի 4 տարեկան քույրիկը, անմասն  չմնաց տեսանյութերի պատրաստումից, և ապագա սեբաստացին իր յուրահատուկ և բավականին հումորային դերը ունեցավ մի քանի տեսանյութերում։ Զատիկ, Ղ․Աղայան «Ծիտն ու Բազեն», Easter Dialogue, Գունավոր զատիկներ, Մեղու և թիթեռ։

 

Քանի որ Միան սպորտային է և ակտիվ, հաճախում էր մարզական խմբակներ, բնակարանում փակված պայմաններում նա շատ էր ընկճվում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր են նաև մարմնամարզությանը նվիրված տեսանյութերը։ Բացօթյա մարմնամարզության տեսանյութերը նկարահանելու համար, մենք սկսեցինք այցելել այգի։ Միան սովորեց պարան ցատկել, լավ օղակ պտտել և վարել երկանիվ հեծանիվ։ Տեսանյութ 1, տեսանյութ 2, տեսանյութ 3, տեսանյութ 4 և տեսանյութ 5:

Ի շնորհիվ Ձեզ՝ ստեղծում ենք տեսնայութերի բավականաչափ մեծ արխիվ, որը, հուսով ենք, մի քանի տարի հետո վերանայելիս նրանք ժպիտով և ուրախությամբ կհիշեն իրենց վաղ մանկությունը։

Կարծես թե կարծիք ստեղծվեց, որ ինչ լավ էր անցանք առցանց ուսուցման, բայց դա ունի իր բացասական կողմերը։ Եթե առաջ հստակ կային արթնանալու ժամեր, և օրը հագեցած էր արտադասային լրացուցիչ խմբակներով, ապա այժմ միայն առցանց պարապմունքներն են, և օրը չունի իր նախկին հագեցվածությունը, որը ազդել է նաև քնի վրա։ Իսկ մենք գիտակցում ենք, որ կամաց-կամաց մեր աշխատանքին հատկացված ժամանակը քչանում է և այն ամբողջությամբ հատկացվում է երեխային։

Մեր շատ սիրելի ընկեր Լուսինե՛, անչափ շնորհակալ ենք Ձեր աշխատանքի, համբերատարության և մեզ ճիշտ ուղղորդելու համար։ Ամեն կատարած աշխատանքից հետո Ձեր դրական արձագանքը և գնահատանքը ուղղված թե՛ երեխային, և թե՛ ծնողին էլ ավելի է ոգևորում և պարտավորեցնում։

Հարգանքներով’ Ալավերդյան Միայի ծնողներ՝ Արման և Մանե։

Հ․գ․ մնաց մեկ ամսից էլ քիչ․․․․․ прорвемся J

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s