Գրառում են ծնողները․․․Հեռավար ուսուցման մեր ընտանեկան դպրոցը

IMG_6688Արուսյակ Սիմոնյան, Հասմիկ Մկրտչյանի մայրիկ

Մենք պատրաստվում էինք մեր 3-րդ բալիկին էլ դարձնել սեբաստացի, մեկ էլ ամեն ինչ փոխեց: Հակառակը՝ մեր 2 սեբաստացիներն էլ սկսեցին «հաճախել»  ընտանեկան դպրոց:  Ընկեր Լուսինեին, ընկեր Մելինեին և մի ամբողջ մանկավարժական կոլեկտիվի սկսեցի փոխարինել ես:  Բայց, քանի որ արդեն 3 տարի է՝ մենք սեբաստացի  ենք, այդ ամենը մեզ չվախեցրեց, նույնիսկ սկսեցի ավելի հաճախ օգտագործել իմ մասնագիտական հմտությունները և վերհիշել այն, ինչ վաղուց մնացել էր դպրոցական տարիների գիտելիքների անօգտագործելի հատվածում:

Փորփրեցինք այն ինչ գիտեինք, վերհիշեցինք այն, ինչ մոռացել էինք ու սկսեցինք լուրջ մանկավարժական մեթոդներով երեխաների հետ դաս անել:  Եվ ստացվեց այն, որ արդեն 2 ամսից ավել է, մենք, ամեն օր, մեծ և կարևոր աշխատանք են անում մեր երեխաների հետ:

Մենք բազում ու մեզ շատ հետաքրքիր ընտանեկան նախագծեր  սկսեցինք:  Պատրաստեցինք զատկական բացիկներ, կատարեցինք ձվերով բնագիտական փորձեր, երգեցինք, պարեցինք, մարզվեցինք, տարբերցինք սողուններին միջատներից և նույնիսկ մեր առաջին գիրքը գրեցինք ու նկարազարդեցինք:

Բայց այս ամենը ինչ կատարվում է մեր ընտանիքներում ղեկավարում են էկրանից այն կողմ հայտնված և մեզ նման նույնպես ինքնամեկուսացված մեր ուսուցիչները: Բոլոր նախագծերի առաջարկները հրապարակվում են բլոգներում, ապա գալիս նաև նամակների տեսքով: Եվ մի օր էլ մի նամակ եկավ, որտեղ գրված էր, որ առաջարկվում է ստեղծել ընտանեկան TV:  Այդ ժամանակ էլ ծնվեց մեր «ԱրվեսՏունիկը» ՝ փոքրիկ մի հաղորդաշար նկարիչների մասին:

Չգիտեմ՝ այս ամենն ուր կտանի մեզ, բայց այն, որ մեր մեկուսացված օրերը սկսեցին բուռն ու արագ անցնել, դա փաստ է:

Այս ամենն իսկապես շատ հետաքրքիր է, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ նրանք կրկին կհաճախեն դպրոց…

 

Արուսյակ Սիմոնյան, Հասմիկ Մկրտչյանի մայրիկ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s