Գրառում են ծնողները․․․Ինչպես ես չդարձա մանկավարժ կամ նոր փորձության ուղին

thumbnail_IMG_20200418_145235_2Գոհար Ջալալյան, Արամ Տոնոյանի մայրիկ

Վերջին երկու ամսում ինձ համար վերջապես ակնհայտ դարձավ, թե ինչ է իրականում մանկավարժությունը: Վերջնականապես փաստեցի, որ մանկավարժ լինելը քչերին է տրված, և ես միանշանակ վերջինների շարքից չեմ: Միևնույն ժամանակ հիացա Արամի ուսուցիչների իսկական մանկավարժական պրոֆեսիոնալիզմով: Նույնիսկ էկրանի միջով ներս է գալիս դրական էներգիան: Արդյո՞ք մեր ընտանիքում լիովին հաջողվեց համատեղել ընտանեկան տնային ուսուցման կազմակերպումը և աշխատանքը. ոչ, չհաջողվեց: Վեց  տարեկան երեխան դեռևս շատ փոքր է ինքնուրույն կազմակերպելու իր հեռավար ուսուցումը՝ բոլոր առաջադրանքներով հանդերձ: Մեկուսացման առաջին երկու շաբաթվա ընթացքում ես դեռ փորձում էի շարունակել իմ մասնագիտական աշխատանքը, բայց 2 երեխաները, նրանց կարիքներն ու հետաքրքրությունները հաղթեցին կյանքի այս փուլում: Ամենահեշտը մեզ տրվեցին առարկայական առաջադրանքները՝ մաթեմատիկան, մասամբ՝ մայրենին, որոնք չէին պահանջում տեսաձայնագրություն:

Երեխան, իհարկե, շատ ավելի կենտրոնացած և արդյունավետ է աշխատում դպրոցում, ոչ տանը: Տունը մնում է տուն. այստեղ շեղում էին թե՛ խաղերի բազմազանությունը, թե՛ ծնողների շուրջօրյա հասանելիությունը, թե՛ խաղին միշտ պատրաստ փոքր քույր-եղբայրների առկայությունը: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իրականացնել մի շարք հետաքրքիր նախագծեր և առաջադրանքներ. մարզական առաջադրանքներ (Զիգզագ 200 մ,  500 մ 8։26 վայրկյանում), բնագիտական փորձերգել և  հեքիաթ ձայնագրել ընտանիքի անդամներով, հարցազրույց վերցնել տատիկիցհայրիկից և  նույնիսկ Մաքս շնիկից և այլն:

Մարտ և ապրիլ ամիսներին մեր ընտանիքում շատ էին բազմաբնույթ, բազմաբովանդակ խաղերը: Վստահ եմ՝ մինչև 8-9 տարեկան երեխայի զարգացման հարցում դրանք կարևորագույն դեր են խաղում, և ստեղծված իրավիճակը դրան նպաստեց:
Ընտանեկան նախագծերը փորձել ենք տեղավորել խաղի շրջանակներում, հատկապես տեխնոլոգիական առաջադրանքները՝ Պատրաստում ենք մեղուՊատրաստում ենք Զատիկ, փորձել ենք նկարահանել հնարավորինս աննկատ, առանց նկարահանման վրա շեշտադրում դնելու։
Հեռավար ուսուցման վատ կողմերից թերևս ամենաէականը տեսախցիկի միջամտությունն է: Առանց այդ էլ մի շարք առաջադրանքներ միշտ էլ պահանջել են տեսաձայնագրում: Իսկ վերջին 2  ամսվա ընթացքում տեսախցիկն էլ ավելի է մխրճվել մեր ընտանիքի առօրյան: Մենք սահմանափակեցինք այս իրավիճակը, և ընտանեկան ուսուցման շատ և շատ հետաքրքիր ժամեր դուրս մնացին տեսագրումից, սակայն գրանցվեցին մեր սրտի և մտքի մեջ, ինչն ավելի էական է:
Արամին հատկապես դժվար էր համատեղել հեռակա ուսուցումը 2 դպրոցում զուգահեռ, քանի որ Արամը նաև Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտ է: Այս արդյունքն էլ մենք օգտագործեցինք ընտանեկան հաղորդաշար նկարահանելիս՝ Լսենք միասին։
Արամը թե՛ հեռավար դասերին և  թե՛ նախագծերին մասնակցում է հաճույքով,  արագ և անկաշկանդ յուրացնում է հեռավար ուսուցման  գործիքները  և նույնիսկ կիրառում դրանք անձնական նպատակներով:
Ի՞նչ սովորեցի ես ընտանեկան նախագծերին մասնակցելիս՝ յուրացրեցի մի շարք համակարգչային ծրագրեր Արամին օգնելու համար, առաջին անգամ Արամից էլ շատ հրճվելով, հետևեցի թե ինչպես են աճում սածիլները: Նաև Արամից սովորում եմ հեծանվավարություն, ինչը երբեք չեմ արել:

Ի՞նչն էր գնահատելի՝ ուսուցիչների արագ արձագանքը, աշխատանքն ու դրական փոփոխությունները հեռավար ուսուցման ամեն հաջորդող շաբաթվա ընթացքում:
Եվ այնուամենայնիվ, բոլորս հաճույքով հետ կգայինք մեր առօրյային:

Լուսանկարը՝ Արամ Տոնոյանի

Պատումը՝ նաև Դպիր մանկավարժական հանդեսում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s