Գրառում են ծնողները․․․Թե ինչ պատահեց, երբ կորոնավիրուսը գրոհեց աշխարհը

IMG_20200324_131736 (1)Լիանա Գևորգյան, Դավիթ և Արեգ Տոնոյանների մայրիկ

Բարև ձեզ։ Ես Լիանան եմ, Արևմտյան դպրոցի  առաջին դասարանի Դավիթի և Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի Արեգի մայրիկը։

Ամեն ինչ սկսվեց շատ անակնկալ, երբ պարզվեց, որ միևնույն ժամանակ և՛ պիտի աշխատեմ, և՛ պիտի  կազմակերպեմ իմ երեխաների հեռավար կրթությունը։

Առաջին զգացողությունը, որ ապրեցի, իհարկե խուճապն էր, որովհետև ամեն մեկս ուներ իր կյանքի ռիթմը։

Ու ահա վիրուսի մի հարվածով, այդ բնականոն ընթացքը խաթարվեց։ Խուճապից հետո սկսեցի անհանգստանալ՝ բա դպրոցը ինչպես է լինելու, դասերը ինչպես են կազմակերպվելու։  Իհարկե, անկախ վիրուսից, կրթահամալիրի ամեն երեխա առաջին դասարանից ստանում է իր անհատական  էլեկտրոնային հասցեն, որին էլ հենց սեպտեմբերից սկսում է ստանալ  հանձնարարությունները։ Բայց հիմա երեխան արդեն փաստացի անցել էր տնային կրթության, այսինքն՝ մայրիկը և հայրիկը առաջին անգամ իրենց կաշվի վրա զգացին, թե ինչ ահռելի աշխատանք է կատարում ուսուցիչը, որը հաճախ չի էլ նկատում ծնողը։ Իմ դեպքում՝ ունենալով Դավիթի նման տղա, որին եթե մի բան դուր չի գալիս, նա ըմբոստանում է ու չի անում, իրոք սկսվեց փորձությունների շրջան, բարեբախտաբար կրկին օգնության հասավ դպրոցը։ Հեռավար ուսուցումը մարտահրավեր էր նաև դպրոցների համար, և ինչի համար միշտ վատաբանում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և ծնողներին, և մանկավարժներին, դարձավ փրկության օղակ։ Դպրոցների ֆիզիկապես փակվելուց հետո, կրթահամալրի ուսուցիչները մեկ շաբաթ անց արդեն լիովին օգտագործում էին Microsoft Teams  հավելվածը, ու երեխաները սկսեցին կանոնավոր մասնակցել դասերին։ Հարց է առաջանում՝  իսկ ինչպես օգնեց դպրոցը , երբ ծնողը դարձավ ուսուցիչ, պատասխանը շատ պարզ է։ Տեսազանգերի օգնությամբ ուսուցիչները բացատրում էին նյութը, ծնողները լսում էին տեսագրությունները և օգտվում ուսուցչի նյութի մատուցման մեթոդներից։ Այդ բարդ շրջանը հաղթահարելուց հետո, երբ արդեն այս ամենը դարձավ սովորական, սկսվեց հետաքրքիր նախագծերի շարքը։ Ես՝ որպես աշխատող մայրիկ, նորովի բացահայտեցի իմ տղաներին։ Անկեղծ ասած, տեսադասերի առումով ինձ անչափ զարմացրին երգի և մարմնամարզության ուսուցիչները։ Որովհետև բնագիտական  կրթություն ստացածիս համար ակնհայտ էր, որ մաթեմատիկայից և մայրենիից կարևոր բան չկա, ու կասկած անգամ չունեի, որ կդասավանդվեն ըստ էության,  ու ահա երգի ուսուցչուհիներ Սեդա Թևանյանը և Հասմիկ Մաթևոսյանը, ինչպես նաև մարմնամարզության ուսուցչուհի Մադլեն Թերզյանը կրկին կոտրեցին կարծրատիպերը։ Աննկարագրելիորեն տպավորվել է  այն պահը, երբ երկու տղաներիս երգի դասը համընկել էր նույն օրը նույն ժամին, և մեր տան երկու սենյակից գալիս էին ազգային նվագարանների ձայները։ Ու ինչպիսի եռանդով ու պատասխանատվությամբ էին դասը վարում ուսուցիչները, որ ես ակամայից շեղվեցի աշխատանքից և սկսեցի լսել ու սովորել։

Այնուհետև իմ նավարկությունը #ՄնաՏանը հեշթեգի ներքո շարունակվեց ընտանեկան նախագծերում։ Տղաներիս հետ մասնակցեցի Զատկական ընտանեկան նախագծին և, իհարկե, մեր ձեռքից բաց չթողեցինք նկարազարդելու հենց մեր կրթահամալիրում պատրաստված գինին՝ մասնակցելով Զատկատոնին։ Հեռավար կրթության շրջանակներում մասնակցել ենք նախագծերի, որոնցից ամենատպավորիչն էր «Երբ ես փոքր էի» նախագիծը։ Այս դեպքում, երբ երեխայիդ հետ նստում ես ու սկսում դիտել նրա փոքր տարիքի նկարները, տեսանյութերը ու տեսնում,  թե ինչ դրական էմոցիաներ ես ստանում դու և երեխան, նոր սկսում ես ընկալել նախագծի էությունը։
Քանի որ երեխաս՝ Դավիթը, առանձնակի սեր ունի խոհանոցի հանդեպ, մենք երկուսով ունենք նախընտրելի շարք, որոնք նա անում էր մեծագույն հաճույքով մանավանդ այն դեպքում, երբ սովորողի դերում հանդես էր գալիս մեծ եղբայրը։ Դրա համար նաև սիրում եմ նրա Ընտանեկան TV Տիրամիսու նախագիծը։

Այժմ, երբ հետադարձ հայացք եմ գցում կատարված աշխատանքների վրա, երբ գիշերը ծանր աշխատանքային օրվա վերջում, երեխաներին քնեցնելուց հետո նոր սկսում եմ տեսանյութերը մոնտաժել, մշակել, հասկանում եմ, որ զուր չէր, որովհետև այս բոլոր տեսանյութերը, որոնք արել ենք տղաներս ու ես, կատարել ենք մեծ հաճույքով, ուրախ, զվարթ, իրարից հաճույք ստանալով՝ լրացնելով այն բացը, որ կուտակվել էր այս մի քանի տարիների ընթացքում։

Այս ամենում, կա մի մեծ թերություն, որից, իհարկե, հնարավոր չէ խուսափել։ Դա երեխաների ֆիզիկապես իրար չտեսնելու, իրար հետ չշփվելու փաստն էր։ Բայց զարմանալի մարդիկ են երեխաները, նույնիսկ այս պայմաններում նրանք հորինեցին իրար հետ խաղալու տարբերակներ, տեսազանգ էին կատարում, և ամեն մեկն իր սենյակում հեռավար խաղում էր ընկերոջ հետ ու նույնիսկ հաջողեցնում էին վիճել։

Եվ վերջում, ի՞նչ է ինձ համար լինել սեբաստացի կրթահամալիրի ծնող։ Դա պատրաստ լինել նրան, որ կամայական պահի երեխադ կարող է արտահայտել իր կարծիքը ու պնդել իր տեսակետը։ Հասկանալ, որ քո երեխան ուսուցչի համար իր  դասարանում 30 հոգու մեջ X համար չէ, այլ Դավիթն է՝ իր եզակի տեսակով, իր ուրույն բնավորությամբ ու էմոցիաներով։

Մեր ընտանեկան դպրոցի փաթեթից՝

Ինքնաշեն կշեռքՆկարչական ցուցահանդես,  Խոհարար ԴավիթըԸնտանեկան TVԵս կարողանում եմԸնտանեկան թատրոն։

Պատումը՝ նաև Դպիր մանկավարժական հանդեսում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s