Հորինուկներ մեղվի մասին

Էդուարդ Բլեյան՝ Ծույլ մեղուն

Մի մեղու կար: Նա չէր սիրում աշխատել: Ամբողջ օրը նստում էր բազկաթոռին, ձեռքերը դնում էր գլխի հետևում, ոտքերը՝ սեղանին, ու նայում էր, թե ինչպես են աշխատում մյուս մեղուները: Մի օր նրան է մոտենում մի ուրիշ մեղու և ասում է՝ եթե նա այսպես շարունակի, մեղուները կմտածեն, որ նա կրետ է և նրան դուրս կհանեն մեղուների փչակից: Նա վախենում է և այդ օրվանից սկսում է մյուսների պես աշխատել:

Էդուարդ-ծույլ մեղուն

Հասմիկ Մկրտչյան՝ Մեղուն ու արևը

Մի անգամ փոքրիկ մեղուն որոշեց գնալ արևի մոտ։Թռավ, թռավ և հասավ արևին։ Արևն ասաց․

-— Մի՛ մոտեցի՛ր, կվառվես։

Մեղուն զրուցեց արևի հետ և վերադարձավ տուն։

Հասմիկ արև ու մեղու

Սոֆիյա Պարսամյան՝ Մեղուն ու արևը

Լինում է մի բարի մեղու: Նա սիրում է թռչել ծաղիկների վրա և նեկտար հավաքել: Նեկտար է հավաքում և գնում է իր ընկեր մեղուների մոտ: Եվ բոլորը միասին  ուրախ քաղցր մեղր են պատրաստում մեզ համար:

Սոֆիյա Պարսամյան ՄԵՂՈՒ

Միա Ալավերդյան՝ Մեղուն ու արևը

Լինում է, չի լինում, մի մեղու է լինում։ Նրա անունը Մարի է լինում։  Մի օր Մարին նստում մտածում է, որ նա արևին  մոտիկից չի տեսել։ Մարին սկսում է թռչել վերև — վերև, դեպի երկինք։ Շատ է ուրախանում, երբ տեսնում է արևին։ Նրանք ծանոթանում են իրար հետ և սկսում են խաղալ և թռչկոտել։ Երբ գալիս է գիշերը, մեղուն հրաժեշտ է տալիս արևին և խոստանում է, որ վաղն անպայման կգա արևի մոտ, երբ վերջացնի դասերը։ Մարին վերադառնում է իր տուն և պատմում է իր ծնողներին, որ նա նոր ընկեր ունի և նրա անունը Արեգակ է։

Միա

Շուշան Հակոբյան՝ Մեղուն ու ծաղիկը

Կար չկար մի մեղու կար, նա շատ աշխատասեր էր և ուրախ։ Օրերից մի օր մեղուն գնաց զբոսանքի, ճանապարհին նրան հանդիպեց ծաղիկը։ Ծաղկի անունը Կակաչ էր, նա կարմիր թերթիկներ ուներ։ Մեղուն շատ հավանեց կակաչին և ուզեց նրանից նեկտար հավաքել։ Նա մոտեցավ ծաղկին և խնդրեց։

 — Կակա՛չ, կակա՛չ, սիրու՜ն կակաչ, խնդրում եմ ինձ համար քո քացրաբույր նեկտարից կտա՞ս մեղր պատրաստեմ։

 — Այո՜, կտամ,- քնքշորեն պատասխանեց ծաղիկը և բացեց իր թերթիկները։

Մեղուն մտածեց, որ ծաղիկը որքան գեղեցիկ է, այդքան էլ բարի է։ Նա շնորհակալություն հայտնեց և թռավ գնաց։

Շուշան, Մեղուն ու ծաղիկը

Ռուբեն Գրիգորյան՝ Մեղվի երազը

Մի օր մեղուն գնաց նեկտար հավաքելու: Մեղուն գիշերը լավ չէր քնել և դրա համար էլ ծաղկի վրա քնեց: Երազում մեղուն տեսավ, որ ինքը մոռացել է, թե ինչպես է մեղր պատրաստում: Հետո նա զարմացած արթնացավ և շատ վախեցավ: Երբ մեղուն արթնացավ, հասկացավ, որ այդ ամենը երազ է ու շատ ուրախացավ:

thumbnail_Մեղոզւ Ռուբեն

Հարություն Մկրտչյան՝ Մեղուն ու Արևը

Մի օր Արևը որոշում է մեղր  պատրաստել և դիմում է մեղվին: Մեղուն  ասում է, որ դրա համար նա պետք է  նեկտար հավաքի և լավ խառնի: Արևը այդպես էլ անում է և պատրաստում շատ համեղ մեղր: Այդ մեղրը արևային համ ուներ և տրամադրություն էր բարձրացնում։ Նա հրավիրում է մեղվին իր տուն: Նրանք միասին մեղր են ուտում և ֆիլմ են դիտում:

Հարություն

Գագիկ Ճաղարյան՝ Մեղուն ու ծաղիկը

Կար- չկար մի մեղու կար։ Մի օր մեղուն որոշեց երկար քնի և ուշ գնա նեկտար հավաքելու։ Երբ հասավ ծաղիկների մոտ, տեսավ, որ էլ նեկտար չկա։ Մեղուն նեղացավ ծաղիկներից և մտածեց, որ կարելի է տերևներից նեկտար հավաքել։ Թռավ տարբեր ծառերի, թփերի, տերևների մոտ, բայց նեկտար չհավաքեց։ Մեղուն հասկացավ, որ միայն ծաղիկներից կարող է նեկտար հավաքել ու մեղր պատրաստել, պետք չէ նեղանալ ծաղիկներից, մեղուն ու ծաղիկը անբաժան ընկերներ են։

Գագիկ. Մեղուն ու ծաղիկը

Լևոն Հարոյան՝ Մեղվի երազը

Լինում   է    մի մեղու։ Նա ուներ շատ ընկերներ։ Նրանք միասին մեղր են սարքում։

Մի օր ծաղիկները խոսեցին։ Մեղուն զարմացավ։ Նա երազ  էր տեսնում։

Levon HaroyanՍամվել Բաբաջանյան՝ Մեղուն ու ծաղիկը

Ծաղիկների այգում ապրում էր մի փոքրիկ, բայց շատ քաջ մեղու։ Այգու ամենագեղեցիկ ծաղիկը նրա մոտ ընկերն էր։ Մեղուն, երբ սոված էր լինում, միշտ իր ընկեր ծաղիկի շատ համով փոշին էր ուտում ու ուրախ խաղում։ Մի անգամ մի անկարգ տղա վազվզում էր այգում ու տրորում, պոկում էր ծաղիկները։ Հանկարծ տղան մոտեցավ մեղվի ընկեր ծաղիկին, ու հենց ձեռքը բարձրացրեց, որ պոկի ծաղիկը, քաջ մեղուն թռավ ու խայթեց անկարգ տղայի ձեռքը։ Տղան լացելով դուրս փախավ այգուց ու էլ երբեք չնեղացրեց ծաղիկներին։

Սամվել - Մեղուն ու ծաղիկը

Միքայել Այունց՝ Մեղուն մոռանում է իր ընկերների անունները

Մի անգամ մեղուն գնում է մեղր պատրաստելու։ Նա մտնում է փեթակ և ասում է

«Իմ ընկերներ, ձեր անուններն  ի՞նչ է»։ Նրանք զարմանում են և ասում են

«Դու գլուխդ կորցե՞լ ես, որ մեր անունները չես հիշում»։ Եվ այդպես շարունակ։ Նա 2 տարի անց նոր հիշում է իր ընկերների անունները՝ Բոսսե, Բետան և Մանչուկ։

Միքայել Այունց - Մեղու

Նռանե Անտոնյան՝ Մեղվի երազը

Լինում է, չի լինում մի մեղու: Մի օր այդ մեղուն գնաց քնելու, բայց մահճակալը կորել էր: Մեղուն սկզբում զարմացավ, իսկ հետո որոշեց գտնել իր մահճակալը: Նա տանը փնտրեց, բայց չգտավ: Հետո դուրս եկավ և տեսավ, որ իր մահճակալը թռչում է: Մեղուն դիմեց իր ընկերներին.

— Խնդրու՛մ եմ, ինձ օգնե՛ք,- ասաց նա:

— Իհարկե՛ կօգնենք,- ասացին նրա ընկերները:

Նրանք թռան մահճակալի հետևից, բայց չկարողացան բռնել այն, որովհետև քամին քշում էր նրանց: Հենց այդ պահին մեղուն արթնացավ և տեսավ, որ պառկած է իր մահճակալի մեջ և դա ուղղակի իր երազն էր թռչող մահճակալի մասին:

Մեղվի երազը

Վաչե Հովհաննիսյան՝ Մեղուն մոռացել էր՝ ինչպես մեղր պատրաստել 

Մի օր մեղուն արթնանում է և մոռանում է մեղր պատրաստելը։ Միայն հիշում է ծաղիկների մեջ խաղալը։ Առավոտվանից այնքան փոշի է հավաքում իր ոտիկներին, որ որոշում է օգտագործել և պատրաստում է պաղպաղակի գնդիկներ։

Безымянный (1)

Ալեքսան Ավագյան ՝ Մեղվի երազը

Կար  մի  մեղու,  ով  երազում էր  մոտո  ունենալ ։ Մի օր  քնած ժամանակ մեղվի մոտ  մի երազ  եկավ, որտեղ նա  մոտոցիկլետ  էր  քշում ։ Մեղուն մոտոցիկլով  կարողանում էր շատ արագ ծաղկից ծաղիկ թռչել և շատ  մեղր  պատրաստել։ Երբ  մեղուն  արթնացավ, որոշեց  մեղր վաճառել և իր երազի մոտոն գնել։

Ալեքսան-մեղու

Նատալի Սահրադյան՝ Մոռացկոտ մեղուն

Լինում է,  չի լինում՝ մի   մեղու: Նա  մոռանում   է ինչպես պատրաստել  մեղր: Հանդիպում է գայլին և խնդրում, որ  օգնի  իրեն: Գայլը ծիծաղում է և ասում , որ ինքը մեղու չի:
Մեղուն գնում է հարևան մեղվի մոտ և խնդրում է օգնել իրեն: Մեղուները ծաղիկ են գտնում, նեկտար են հավաքում և մեղր պատրաստում:
Մեղուն ուրախացած թռչկոտում է:
thumbnail_Image (1)

Կարինա Ստեփանյան՝ Մեղուն ու ծաղիկը

Մի օր մեղուն սովորականի պես դուրս եկավ իր փեթակից որ գնա ծաղիկներից նեկտար հավաքելու։ Բայց ճանապարհին  տեսավ իր ընկեր ճպուռին, մոռացավ բոլոր տեսակի ծաղիկների մասին և խաղով ընկավ։ՈՒ երբ որոշեց, որ գնա դաշտ, արդեն շատ ուշ էր։ Բայց ճպուռը նրան օգնեց, և  մեղուն ու ճպուռը միասին գնացին նեկտար հավաքելու։

Մեղու

Կարինա Ստեփանյան՝ Մեղուն ու արևի պես ծաղիկը

Մի օր մեղուն դուրս եկավ իր փեթակից ու գնաց դաշտ ծաղիկներից նեկտար

հավաքելու։Երբ հասավ ծաղիկների մոտ, նա տեսավ արևի պես մի ծաղկի։

Երբ մոտեցավ ծաղկին, այնքան շատ սիրեց նրա հոտը, որ պառկեց թերթիկների վրա և քուն մտավ։

Նարե Սահակյան՝ Մեղուն ու արևը

Մեղուն երկար նայեց արևին ու հասկացավ,որ իրենք նույն գույնն ունեն: Որոշեց ընկերանալ արևի հետ:Ամեն առավոտ, երբ արևը դուրս էր գալիս, մեղուն պզզալով դուրս էր գալիս իր փեթակից ու խաղում էր արևի հետ. նստոմ էր արևի գիրկը ու պտտվում աշխարհով մեկ:Հանկարծ մեղուն արթնացավ ու հասկացավ, որ երազ էր :

БезымянныйԱրամ Տոնոյան՝ Մեղվի երազը, որում մեղուն մոռացել էր, թե ինչպես են մեղր պատրաստում

Լինում է չի լինում, մի մեղու է լինում։ Մի օր նա գնում է դաշտ՝ ծաղիկներից նեկտար հավաքելու։ Նեկտարը հավաքում է և փեթակ է վերադառնում, որպեսզի մեղր պատրաստի։ Երբ հասնում է, չի կարողանում մեղր պատրաստել, քանի որ մոռացել էր պատրաստման ձևը։ Նա իր փեթակի մեղուներին հարցրեց, բայց պարզվեց, որ իր փեթակի մեղուներն էլ չեն հիշում։ Նա թռչում է հարևան փեթակներ, որպեսզի հարցնի իր ընկերներին։ Պարզվեց, որ իր ընկերներն էլ էին մոռացել։ Սկսեց մթնել։ Մեղուն տխուր թռավ իր փեթակ և պառկեց քնելու։ Նրա համար էր տխուր, որովհետև վաղը մարդիկ մեղր էին հավաքելու։ Առավոտյան մեղուն արթնացավ և տեսավ, որ ամբողջը երազ էր։

Արամ - մեղվի երազ

Ստեֆանի Կարապետյան ՝ Չթռչող մեղուն

Լինում է, չի լինում, մի մեղու է լինում։Նա մի օր երազ տեսավ, որ չի թռչում և շատ վախեցավ։ Նա մտածեց որ դա իրական է։ Նա վեր թռավ և շատ վախեցավ։ Երբեք չմոռացավ այդ երազը։Բայց նա արթնացավ և տեսավ, որ թևեր ունի։

Ստեֆանի չթռչող մեղու

Դավիթ Տոնոյան՝ Հեքիաթ մեղվի մասին

Լինում է չի լինում, մի մեղու է լինում, որը պառկում է քնելու ու տեսնեւմ է երազ, որ ինքը Ծիծեռնակաբերդում է։ Նա այնտեղ թռչում էր և փորում էր մի փչակ փայտփորիկի պես։ Փորեց փչակը ու տեսավ, որ հակառակ կողմում էլ փչակ կար, որը Արծիվի տունն էր։

Արծիվն ու մեղուն ընկերացան։ Հետո նրանք տեսան մի մարդ, որը ուզում էր թռչուններ պահել՝ մեղու ու արծիվ։ Բայց արծիվն ու մեղուն ուզում էին ազատ ապրել ու թռան փախան։

Մեղուն քնից արթնացավ ու գնաց ծաղկից նեկտար հավաքելու, բայց պարզեց որ մեղր պատրաստելու ձևը մոռացել է։

Այդպես մեղուն թռավ, գնաց միացավ իր ընկերներին ու կրկին սովորեց մեղր պատրաստել։

Դավիթ

Վահագն Սուքիասյան՝  Մեղուն ու որդուկը

Մեղուն գնաց ճամփորդության, գուլպաները մոռացավ տանը ու  մրսեց, հիվանդացավ։ Եկավ որդուկը և նրան բուժեց։ Հետո իրար հետ տորթիկ պատրաստեցին։ Մեղուն մեղր պատրաստեց ու լցրեց տորթի վրա, որ ուտեն։ Ու միասին կերան մեղրից տորթիկը։ Ու պատմությունը  պրծավ։

Վահագնի մեղուն ու որդը

Էրիկ Աբելյան՝ Մեղուն ու ամպիկը

Փոքրիկ մեղուն ուզում էր թռչել դեպի ամպիկը։ Երկու չար ամպ խանգարում էին։ Հանկարծ մի փափուկ ամպիկ գրկեց մեղվին, և նրանք թռան երկինք։

thumbnail_Image (2)

Միքայել Քեշիշյան

thumbnail_received_2541698579480169

Վիկտորյա Հարությունյան՝ Մեղուն ու ծաղիկը

Լինում է չի լինում մի մեղու է լինում։ Նա թռչում էր մի ճանապարհով ու տեսավ շա~տ ծաղիկներ:  Մի ծաղիկ կախարդական Էր, բայց մեղուն չգիտեր : Նա այդ գեղեցիկ ծաղկից նեկտար էր հավաքում և հանկարծ ծաղիկը մեղվին բարևեց և հարցրեց, թե ուր է տանում նեկտարը: Մեղուն սկզբում վախեցավ ու  զարմացավ, որ ծաղիկը խոսեց, հետո ուրախացավ և ասաց, որ  նեկտարը տանում է, որ մեղր ստանան և կերակրեն ձագուկներին: Ծաղիկը, լսելով    ձագուկների մասին, մեղվին տվեց ավելի քաղցրահամ և օգտակար նեկտար: Այդ օրվանից կախարդական ծաղիկն ու մեղուն դարձան մտերիմ ընկերներ:     

Վիկա Մեղուն եվ ծաղիկը   

 Լեո Խանամիրյան՝ Մեղուն ընկերանում է մեղվի հետ

Մեղուն ուզում է ընկերանալ ուժեղ և շատ աշխատող կենդանու հետ։ Մեղուն գնաց արջի մոտ և ասեց,որ ընկերանա իր հետ։ Արջը ասում է, որ ինքը ծույլ է,ձմռանը քնում է։Մեղուն նեղվում է և գնում է կոալայի մոտ։Տեսնում է, որ կոալան քնած է։Մեղուն հասկացավ, որ կենդանիների մեջ ամենից ուժեղ և շատ շխատողը դա մեղու է։ Որովհետև մեղուները մարդկանց մասին հոգ են տանում ,մեղր են պատրաստում։

Լեո, Մեղուն ընկերանում է մեղուի հետ

Վանէ Տումանէան՝ Մեղուն ու արևը

Մի օր Արևը նեղացավ մեղվից, որովհետև նա Արևին մեղր չէր տվել և այդ պատճառով հեռացավ. ամպերի մեջ թաքնվեց։ Ամպերը երկար ժամանակ Արևին պահեցին, իսկ երբ նա ուզեց դուրս գալ, ամպերը չթողեցին նրան։ Եվ  այդ ժամանակ պստիկ մեղուն ուզեց օգնել արևին, բայց  չկարողացավ, կանչեց փեթակի մեղուներին, և մեղուները միասին ծածկեցին ամպերին,  հետո Արևը դուրս եկավ ուրախությամբ և մեղուների հետ հաշտվեց։ Եվ դրանից հետո Արևը դարձավ մեղրագույն:

thumbnail_Վանէ մեղու Վարագին ղրկելո

Արեգ Օսիպյան՝ Շինարար մեղուն

Լինում է չի լինում մի մեղու է լինում։ Նա շատ աշխատասեր էր։ Նա շատ լավն էր և դարձավ շինարարների արքան։ Մի օր եկան մի խումբ մեղուներ և ցանկացան օգնել, բայց նրանցից մեկը շատ ծույլ էր։ Ծույլ մեղուն ասում էր, որ ինքը նույնպես շինարար է, բայց ոչ ոքի չէր օգնում։ Եվ մի օր արքա շինարարը բարկացավ և նրան դուրս հանեց աշխատանքից, քանի որ նա ընկերներին չէր օգնում։ Իսկ աշխատասեր ու շինարար մեղուները մի մեծ փչակ սարքեցին իրենց համար։

Արեգ Օսիպյան - Շինարար մեղու

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s