Ջ․ Ռոդարի՝ Հեքիաթներ

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.

— Ձեր տանն ո՞վ է հրամայում:

Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Ի՞նչ ես լռում: Մեկը հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Իհարկե գիտի:

— Չես հասկանո՞ւմ::

Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո   կանգնում է,  լեզու է  հանում  և ծիծաղելով  կանչում.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

 Ամենալավ մարդը
Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը   ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:

Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:

Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…

Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…

Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :

Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է  :

Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
    Կլադիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով  կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցներով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտն հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտաց:

— Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:

Եվ գնաց, պաասխանի էլ չսպասեց: Երևում էր, որ նա արդեն  այնքան էլ կորացած չէր:

Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր,՝ինչ անել: Այն սովորական փայտե հենակ էր, կլորացրած բռնակով և երկաթե ամրակով: Սովորական:

Կլավդիոն, մի երկու անգամ ձեռնափայտով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով, վերցրեց և խաղալիք ձիու նման հեծնեց փայտին: Եվ հանկարծ, իսկապես, հայտնվեց իսկական ձիու վրա: Հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղ կար: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով մեկ՝ ոտքերի տակից կայծեր բաց թողնելով:

Երբ Կլավդիոն, հիացած և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ձին նորից սովորական փայտե ձեռնափայտ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի հետք չկար,  չկար փարթամ բաշը, միայն երկաթե ամրակն էր,  և կոր բռնակը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ,- մտածեց Կլավդիոն:

Նա նորից հեծնեց ձեռնափայտին: Այս անգամ փայտը մեծ ուղտի վերածվեց, իսկ բակը հսկայական անապատի: Բայց Կլավդիոն չվախեցավ, և սկսեց ուսումնասիրել անծայրածիր անապատը՝ փորձելով օազիս գտնել:

Սա, իհարկե, կախարդական փայտիկ է,-որոշեց Կլավդիոն, և երրորդ անգամ այն հեծնեց. Այս անգամ նա սլանում էր վազքուղով՝ կարմիր սպորտային մեքենայով, իսկ տրիբունաներում աղմկում էին երկրպագուները. Կլավդիոն առաջինն հասավ վերջնակետին:

Հետո ձեռնափայտը մոտորային նավակ դարձավ, իսկ բակը՝ խաղաղ կանաչ ծով: Հետո Կլավդիոն հայտնվեց տիեզերանավում՝ իր ետեևից թողնելով աստղային արահետ…

Բայց ամեն անգամ, երբ Կլավդիոն ոտքը դնում էր գետնին, ձեռնափայտն ընդունում էր իր սովորական տեսքը՝ հարթ, կոր բռնակով և ժանգոտ երկաթե ամրակով:

Օրը շատ շուտ թռավ խաղերի մեջ: Երեկոյան Կլավդիոն նորից դուրս եկավ բակ և նորից տեսավ ծերունուն, նա ինչ-որ տեղից էր վերադառնում: վերադառնում: Կլավդիոն հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեց նրան, բայց ոչ մի արտասովոր բան չտեսավ. Սովորական ծերունի էր, երկար ճանապարհից մի քիչ հոգնած:

-Հավանեցի՞ր ձեռնափայտը,- հարցրեց նա Կլավդիոյին:

Կլավդիոն կարծեց ծերունին ուզում է հետ վերցնել ձեռնափայտը: Նա պարզեց այնծերունուն.

-Շնորհակալություն:

Բայց ծերունին շարժեց գլուխը.

-Թող այն քեզ մնա,-ասաց նա,-ինչիս է պետք  ինձ ձեռնափայտը: Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:

Եվ ծերունին գնաց, որովհետև չկա ավելի երջանիկ մարդ աշխարհում, քան նա, ով կարող է ինչ-որ բան նվիրել երեխաներին:

Անսխալ երկիր
Մի մարդ էր ապրում աշխարհում,

Մի անհանգիստ մարդ:

Նա շրջել էր ողջ մոլորակը,
Փնտրել էր   աշխարհով մեկ
Անսխալ մի երկիր։
Բայց    հույսերը զուր էին,

Փնտրելն իզուր էր,

Սխալներն հիմա ամենուր են՝
Հյուսիս ու հարավ, արևելք, արևմուտք,

Գնա հիմա՝ ուր ուզում ես:

Սխալ է ու սխալ, ու թերություններ:
Ուրեմն իրո՞ք փնտրելը զուր է,

Նստե՞լ, սպասե՞լ , ինչի՞ն սպասել:
Մենք համամիտ չենք:
Խնդիրը ճիշտ պիտի դնել,

Նպատակը պիտի ճշտել,

Փնտրել  ուրիշ ճանապարհներ: .

Տե՛ս, թե դու ինչ պիտի անես.

Հանգիստ թողնես մեծ մոլորակը,

Եվ քո փոքրիկ   երկիրը շտկես,

Ապրես ու շտկես, ապրես ու շտկես

Սխալները մեկ առ մեկ:

Մեկ և յոթ
Ես մի տղա գիտեի,, որ յոթ տղա էր: Ապրում էր  Հռոմում, անունը Պաոլո էր,   նրա հայրը տրամվայի վարորդ էր:

Նա նաև ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն էլ աշխատում էր  ավտոմեքենաների գործարանում:
Նա նաև ապրում էր  նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Նա նաև ապրում էր  նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր  ու մաթեմատիկա էր սովորում:
Նա նաև ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին էր վաճառում:
Քանիսի՞ն թվեցի: Հինգին: Մնաց երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում,  նրա հայրն էլ ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույն է` նույն տղան էին, որը ութ տարեկան էր, արդեն գրել- կարդալ գիտեր, և կարողանում էր հեծանիվ  քշել` առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուի մաշկը դեղին էր, բայց նրանք նույն տղան էին: Պաբլոն իսպաներեն էր  կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերեն, բայց նրանք նույն տղանէին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

Կապույտ լուսացույցը
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկշատ թմբլիկ մի հետիոտներն բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:  -Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող էնրանց քաջությունն էր քիչ:

Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էին էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց : Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:

Մի  անգամ Ջակոմոյի ընկերը  նրան  մի գաղտնիք  վստահեց, և նույն րոպեին սև գնդի նման մի   բան անհանգիստ գլորվեց և պտտվեց նրա գլխում: Իհարկե, բոլորն էլ տեսան այդ գունդը, և գաղտնիքն էլ գաղտնիք չէր:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն պատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրանկ Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարիվ ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Սակա՛լապակա՛լա
   Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս  երեսին:

_Սակալա-պակալա,_ասաց  մի տղան:

_Պակալա, պակալա, բրաֆ,_ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի սինյոր  և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական սինյորա էր նայում՝ո՛չ բարի, ո՛չ էլ չար:

_Ինչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բայց բարի սինյորը չհամաձայնեց.

_Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,- ասաց նա:

_Բայց հո չեք կարող ասել, թե հասկանում եք նրանց բլբլոցը:

_Բա ո՜նց, – պատասխանեց բարի սինյորը,- իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ «Լավ օր է այսօր», իսկ մյուսը նրան պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր կլինի» : Սինյորան քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.

_Մարասկի, բարաբասկի, պիմպարամոսկի,- ասաց մեկը:

_Բամբարամբամ, բասկի, կումպարասկի, բրու,-պատասխանեց

մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:

_ Հը, հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց սինյորը:

_Իհարկե, հասկացա,- ժպտալով ասաց ծեր սինյորը,-նրանցից մեկն ասաց. «Ինչ լավ է, որ մենք ապրում ենք աշխարհում»:  Մյուսն էլ պատասխանեց.  «Այո՛, աշխարհը հրաշալի է»:

_Բայց մի՞թե իսկապես այդպես հրաշալի է   մեր աշխարհը,-   զարմանում է սինյորան:

_Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր սինյորը:

Շղթա
   Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:»

Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:

Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

Շփոթպապը
Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, «Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.

_ Ո՞ւր ես գնում, Կարմիրգլխարկ
_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.
_Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է

ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:
_Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.
_Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Աչքերի գանգատը
Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

 Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում‚ ով երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր ու ցերեկ սովորում էր, երկար տարիներ, և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գետնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչի եմ ընդունակ:
Նա միանգամից անցավ փորձեր անելուն, և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի միջի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված էին:

Եվ այդժամ նա նորից սկսել սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, երեկոյից առավոտ, երկար ամիսներ, և վերջապես նորից ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է: Ես արդեն գիտունական եմ… Պետք է տեսնել, թե ինչի եմ ընդունակ:
Եվ բոլորը տեսան` նա անձրևանոցի վրա անցքեր էր հայտնաբերել: Եվ բոլորը մի լավ ծիծաղեցին:Բայց նա չհուսահատվեց‚ այլ նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերը և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը˜, այժմ ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես ուղղակի գիտնեկան եմ:

Բայց, այնուամենայնիվ, այս անգամ էլ սխալվեց: Նրա գյուտը նավերը ջրաներկով ներկելն էր: Դա շատ թանկ նստեց և ծովի գույնը փոխեց:

– Միևնույն է` չեմ նահանջելու‚- որոշեց խիզախ գյուտարարը, որի գլուխը արդեն ալեհեր էր դարձել:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Եվ այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզենար: Օրինակ‚ Լուսին ուղևորվելու մի մեքենա հորինեց, գնացք‚ որին ընդամենը մի բրնձահատիկ էր հարկավոր‚ որ հազարավոր կիլոմետրեր սլանար‚ կոշիկներ‚ որ երբեք չէին մաշվում, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր:

Նա միայն մի բան չկարողացավ բացահայտել՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Եվ, հավանաբար, ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Ցախավելը և Բեֆանան

Բեֆանան [1], որ ապրում է Նավոնի հրապարակում, Նոր տարուց հետո ցախավելն արդեն օգտագործում է միայն այլ աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, սակայն ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր վայրերի Բեֆանաները` Օմենիայի, Ռեջիո-Էմիլիի, Ռիվիսոնդոլայի. ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք մեծ քանակությամբ ցախավել են գործածում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ ավելի պահանջարկը պակասում է, Բեֆանան քրոջն ասում է.
— Պահանջարկն ընկնում է, պետք է մի բան մտածել: Եվ դու, հավանաբար, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
— Կարելի է ցածր գներով վերավաճառք կազմակերպել: Անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդ եղանակով նորի տեղ վաճառեցինք:
— Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը կենտրոնացած մտածում է.
— Կարելի է,-ասում է նա,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
— Դա ի՞նչ է:
— Շատ կարճ ավել:
— Բայց դա անպարկեշտ կերևա:
— Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կվրդովվեն, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:

Նորաձև մինի-ցախավելները աղմկալից հաջողություն են ունենում: Սկզբում տարեց Բեֆանաները վրդովմունքից պատեպատ էին զարկվում, խնդրագրեր էին ուղարկում թերթերին և բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակելով, թաքուն փորձում էին այդ ցախավելը: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս Եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:

Որոշ ժամանակ անց պահանջարկը նորից նվազում է:
— Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
— Բայց գլուխս էլ է արդեն ցավում, այնքան եմ մտածում:
— Չես մտածի, կինո չես գնա:
— Ո˜ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկիր:
— Դա ի՞նչ է:
— Շա˜տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
— Հը ˜մ, իսկ դա ավելորդություն չի՞ լինի:
— Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ պահանջարկը կմեծանա:

Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:

Հաջորդ տարի Բեֆանայի քույրը սալորաչրի միջուկով շոկոլադի տուփի դիմաց հայտնագործում է միդի–ցախավելը: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացեցին:

Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչելով ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով, ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին, անկարգելներով թռչողներին, օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:

Փոշեկուլը լավ է, երբ պետք է մաքրություն:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s