Տևողությունը՝ մարտի 23 — 27
Մասնակիցներ՝ 1-ին դասարանցիներ
Առաջադրանքներ
- Շարունակի՛ր հետևել ցանածդ սերմերի աճին։ Ամեն օր լուսանկարի՛ր։ Բոլոր լուսանկարները տեղադրի՛ր համակարգչիդ մեջ, առանձին թղթապանակում։
- Հորինի՛ր պատմություն Գարուն աղջիկը կամ Կատակասեր ամպիկը վերնագրով։ Նկարի՛ր Paint ծրագրով, մուտքագրի՛ր։ Աշխատանքդ ուղարի՛ր ինձ։
- Երբ կորոշեք զբոսնել բակում կամ գնալ Երևանից դուրս, անպայման լուսանկարի՛ր Գարունը / ծաղկած ծառերը, թռչուններին, այն ամենը, ինչը քեզ գարուն կհիշեցնի/։
- Շարունակի՛ր ամենօրյա մարմամարզությունը, փորձի՛ր ավելի լավ օղակ պտտել։
- Ամբողջացրո՛ւ էլեկտրոնային այբբենարանդ: