Մարտի 16 — 20. հեռավար-առցանց ուսուցում

Շաբաթվա նախագծերը՝

Աղայան + Ռոդարի ընթերցողական նախագիծ

Զատիկ ուսումնական նախագիծ

Մարտի 16, երկուշաբթի

  1. Հ․ Թումանյան — Մարտ բանաստեղծությունը բերանացի արա՛, ձայնագրի՛ր։ Paint-ով նկարած նկարով և ձայնագրությունով տեսանյութ պատրաստի՛ր մեծահասակների օգնությամբ, խնդրի՛ր տեղադրել Youtube-ում, հղումն ուղարկել։
  2. Կատարի՛ր Հ․ Թումանյան — Մարտ բանաստեղծության վերաբերյալ առաջադրանքները։
  3. Կատարի՛ր օրվա եղանակի դիտարկում, ջերմաստիճանի գրանցում (լրացնել օրագիրը) մարտի 16
  4. Ափսեի, թափանցիկ տարայի կամ բաժակի մեջ տնկի՛ր  սերմեր՝

  • 1-ին բաժակ/ափսեում՝ ցորեն կամ կորեկ
  • 2-րդ բաժակ ափսեում՝ ոսպ կամ ոլոռ

Գործողությունների քայլաշարը՝

  • Ափսեի/ բաժակի մեջ լցնել հող կամ դնել բամբակ / 1-2 սմ հաստությամբ/
  • Ջրել
  • Ցանել սերմերը
  • Ջրել
  • Տեղադրել լուսավոր վայրում
  • Լուսանկարել
  • Ամեն օր ջրել

Ունկնդրի՛ր  Խատուտիկ ռադիոյի եթերը։

5.  Լրացուցիչ առաջադրանքներ մաթեմատիկայից․ մաթեմատիկա 16.03 — 20.03

Մարտի 17, երեքշաբթի

  1. Կարդա՛ Ղ․ Աղայան — Ատամը փոխած բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները։
  2. Կարդա՛ ատամների մասին տեղեկատվական նյութը։
  3. Կատարի՛ր եղանակի դիտարկում, լրացրո՛ւ օրագիրը․ մարտի 17
  4. Դիտարկի՛ր տնկած սերմերը, լուսանկարի՛ր։
  5. Կատարի՛ր գլուխկոնծիներ (առաջ և հետ)․ մեծահասակներից մեկին խնդրի՛ր տեսագրել, տեսանյութը տեղադրել Youtube-ում, հղումն ուղարկել։
  6.  Լրացուցիչ առաջադրանքներ մաթեմատիկայից․ մաթեմատիկա 16.03 — 20.03

 

Մարտի 18, չորեքշաբթի

  1. Ղ․ Աղայան — Ատամը փոխած բանաստեղծությունը, բերանացի արա, տեսագրե՛ք, տեսանյութը տեղադրե՛ք Youtube-ում, հղումն ուղարկե՛ք
  2. Կատարի՛ր եղանակի դիտարկում, լրացրո՛ւ օրագիրը․մարտի 18
  3. Դիտարկի՛ր  տնկած սերմերը, լուսանկարի՛ր։
  4. Փորձի՛ր օղակախաղ խաղալ։ Հաշվի՛ր, թե մեկ րոպեում քանի պտույտ ես կարողանում անել։ Կարող ես մրցել ընտանիքի անդամներից մեկի հետ։ Կարող ես տեսագրել, տեսանյութը տեղադրե՛լ Youtube-ում, հղումն ուղարկե՛լ։
  5. Լրացուցիչ առաջադրանքներ մաթեմատիկայից․ մաթեմատիկա 16.03 — 20.03

 

Մարտի 19, հինգշաբթի

  1. Կարդա՛  Ջ․ Ռոդարի — Կոնֆետի անձրևը հեքիաթը, կատարի՛ր առաջադրանքները։
  2. Կատարի՛ր եղանակի դիտարկում, լրացրո՛ւ օրագիրը․ մարտի 19
  3. Դիտարկի՛ր տնկած սերմերը, լուսանկարի՛ր։
  4. «Ես կարողանում եմ հեծանիվ կամ ինքնագլոր վարել՛․ ներկայացրո՛ւ քո կարողությունները, իսկ մեծահասակները թող գրանցեն  և տեսանյութով ներկայացնեն, թե ուղիղ վարելով քանի՞ րոպեում ես անցնում 500 մետրը   և  ալիքաձև վարելով քանի՞  րոպեում ես անցնում 200 մետր ճանապարհը։
  5. Լրացուցիչ առաջադրանքներ մաթեմատիկայից․ մաթեմատիկա 16.03 — 20.03

 

Մարտի 20, ուրբաթ

  1. Հորինի՛ր․ Ինչի՞ անձրև կուզենայիր, որ գար … — ի անձրևը։
  2. Paint-ով նկարի՛ր հորինածդ պատմությունը։ Ապա պատմությունդ ձայնագրի՛ր։ Paint-ով նկարած նկարով և ձայնագրությունով մեծահասակների հետ տեսանյութ պատրաստի՛ր, խնդրի՛ր, որ տեղադրեն Youtube-ում, հղումն ուղարկեն ։
  3. Կատարի՛ր եղանակի դիտարկում, լրացնել օրագիրը․ մարտի 20
  4. Դիտարկի՛ր տնկած սերմերը, լուսանկարի՛ր։
  5. Մեծահասակներից մեկի օգնությամբ պատրաստե՛ք ուսուցողական տեսանյութ շախմատի,  խաղաքարերի մասին։ Ցույց տվե՛ք խաղաքարերի քայլերը։
  6. Լրացուցիչ առաջադրանքներ մաթեմատիկայից․ մաթեմատիկա 16.03 — 20.03

 

Օգտակար հղումներ

Երաժշտություն․ Սեդա Թևանյանի բլոգ

Ռուսերեն․ Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն․ Լիանա Ասատրյանի բլոգ

Շախմատ․ Առնոլդ Միքայելյանի բլոգ

 

Երաժշտության ունկնդրում

Մոցարտ, Շոպեն, Չայկովսկի

Մարմնամարզության համար երաժշտություն

Creativ Dance Studio

Նավաստի խեցգետին

Физкультминутка 

Ուսումնական խաղեր

Գտի՛ր 10 տարբերություն

Խաչեր ու զրոներ

Խճանկարներ

Սուդոկու

Բզեզ ուսումնական կայք

 

Կապն ինձ հետ

Իմ էլեկտրոնային հասցեն՝ l. pahsayan@mskh.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s