Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Ղ. Աղայանի, Ջ․ Ռոդարիի ստեղծագործությունների միջոցով
Տևողությունը՝ մարտի 16 — ապրիլի 15
Խնդիրները, գործունեությունը`
1.Սովորողները կկարդան Ղ. Աղայանի, Ջ․ Ռոդարիի հեքիաթները, տարբեր եղանակներով կներկայացնեն կարդացածը:
Ստեղծագործությունները
- Ղ․ Աղայան՝ Արևի հրամանը
- Ջ․ Ռոդարի՝ Կոնֆետի անձրևը
- Ջ․ Ռոդարի՝ Ոչ մի բանից մարդուկը
- Ջ․ Ռոդարի՝ Ալիսա Գլորիկը
Գործունեությունը
- Հեղինակային նկարազարդումներով էլեկտրոնային գիրք
- Աուդիոգիրք
- Ռադիոթատրոն
- Ստվերային, տիկնիկային թատրոն
- Ընտանեկան թատրոն
- Ընտանեկան ընթերցում
2. Հեքիաթը կձևափոխեն ռոդարիական հնարքներով
- Նոր վերնագիր
- Նոր ավարտ
- Նոր հերոսներ
- Հեքիաթների խառնաշփոթ
3. Կվերհիշեն անցած բանաստեղծությունները, կսովորեն նոր բանաստեղծություններ
- Ղ․ Աղայան՝ Ատամը փոխած
- Ղ․ Աղայան՝ Առավոտը գյուղում
4. Կնկարեն հեքիաթների, բանաստեղծությունների պատմություն-նկարը, դրվագ-նկարը:
5. Կհորինեն պատմություններ. խմբով և մենակ, կնկարեն իրենց պատմությունները, կստեղծեն նկարազարդ գրքույկ. թղթային և էլեկտրոնային
Աշխատանքների ամփոփումը՝ բլոգում