Դիջիթեքյան նախագծեր #2. Հանդիպում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

Թեմա՝ Անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ-ում

Ամսաթիվը՝

Տեւողությունը՝ 1 ժամ

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Կենտրոնական ընթերցասրահ

Մասնակիցներ՝ դասվարներ, դասավանդողներ

Բովանդակությունը

Դասընթացի շնորհիվ մասնակիցները կծանոթանան անձնական տվյալների պաշտպանության ազգային եւ միջագզային կարգավորումներին։ Մասնակիցները, լինելով միաժամանակ անձնական տվյալների եւ՛ մշակող, եւ՛ սուբյեկտ, կծանոթանան ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ որպես մշակողներ ոլորտում ունեցած իրենց պարտականություններին ու անձնական տվյալների մշակման հիմնական կանոններին։ Մասնավորապես, հատուկ անդրադարձ կկատարվի անչափահասների անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկություններին։

 

— Անձնական տվյալների տեսակները եւ պաշտպանության համակարգերը

— Անձնական տվյալների մշակման սկզբունքները

— Անչափահասների անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները եւ սահմանները

— Երեխայի՝ իր անձնական տվյալների մասին տեղեկություններ ստանալու իրավունքը

— Ուսումնական հաստատություններում տեսահսկման իրականացումը

— ՈՒսումնական հաստատությունների կողմից երեխաների նկարների օգտագործումը

— Համացանցում անձնական տվյալներ մշակելիս երեխաների իրավունքները և կայքերի պատասխանատուների պարտականությունները

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s