Տեխնոլոգիական-կառուցողական այս աշխատանքը ուղղված էր նրան, որ սովորողների մոտ զարգանան ոչ միայն տարածական, կառուցողական, ստեղծական, այլ նաև համագործակցային կարողությունները․ սովորողները, պատկերները կտրատելուց հետո, իրար հետ փոխանակեցին դետալները, որպեսզի մկնիկները չլինեն միագույն։ Վերջում մատիտով ավելացրին պակասող դետալները։