«Սեբաստացու օրեր» նախագծի նպատակը սովորողներին կրթահամալիրին ավելի լավ ծանոթացնելն էր։ Այս անգամ այցելեցինք Քոլեջի ջերմոց — լաբորատորիա՝ տիկին Շողիկին։ Տիկին Շողիկը սովորողներին ծանոթացրեց ջերմոցի բնակիչների հետ, իսկ հետո պատմեց բույսերի, նրանց բազմացման եղանակների և խնամքի մասին։ Ցույց տվեց իր ջերմոցի ամենաօգտակար և ամենաթունավոր բույսերը, իսկ վերջում նվիրեց տարբեր ծաղիկների կտրոններ, որպեսզի մենք դասարանում բազմացնենք և տնկենք։ Հանդիպման մասին ավելի մանրամասն լսեք «Խատուտիկ» ռադիոյի եթերում: