Սեբաստացու օրերին ընդառաջ․ գրում են ծնողները

75439349_1490287457796456_1063458624321355776_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տոնում է իր 30-ամյակը: Եթե հետ գնանք 30 տարի, կհայտնվենք Հայրենիքի համար դժվար ժամանակներում: Ես այդ ժամանակ իմ աղջկա տարիքին էի, ով հիմա 1-ին դասարանի սեբաստացի Մկրտչյան Հասմիկն է:

Երբ իմացա, որ կրթահամալիրը 30 տարեկան է, մի կողմից զարմացա, սակայն երբ սկսեցի մտածել, հասկացա, որ այս ամենը ինչը  հիմա ես, որպես սեբաստացու ծնող հիանում ու վայելում եմ, դա երկար  տարիների աշխատանքի և մեծ ջանքների շնորհիվ է:

Ջանքեր, որ  այսօր ինձ հնարավորություն են տալիս, միանգամից ստանալ մեծ ստեղծագործական մոտեցման արդյունքները: Այս 30 տարիների ընթացքում կրթահամալիրի սաները դարձել են սեբաստացի ուսուցիչներ, սեբաստացի ծնողներ և ամեն ինչ իմանալով ներսից ծաղկեցնում են, արարում և ստեղծագործում ի օգուտ կրթահմալաիրի:

Ես Սեբաստացու մայր եմ, այսօր այդ բառերը կարևոր է հնչում ինձ համար, քանի որ իմ բալիկները (շուտով 3-րդ  ձագուկս էլ կհաճախի կրթահմալաիր), այնտեղ իրենց  երջանիկ են զգում:  Կրթահմալիրը չի խանգարում երեխային մնալ երեխա և չի խանգարում մեծանալ: Ամեն մի երեխա այնտեղ անհատականություն է իր բոլոր դրսևորումներով, որը հղկվում է և դառնում ավելի ու ավելի կատարյալ:

Մենք արդեն 3 տարի է հաճախում ենք կրթահամալիր: Սկսած մանկապարտեզից ես իմ ձագուկների վրա տեսնում եմ մեր ազգային արժեքների բացահայտումը և ազդեցությունը: Նրանք այսօր Կոմիտաս են երգում, Թումանյան արտասանում և պարում ազգային պարեր: Իսկ երբ փոքրիկը ճանաչում է իր ազգայինը, այն մի օր նրա ձեռքերում կստանա համամարդկայի արժեքի դրսեվորում և կապրի նոր կյանք:

Ծնող և կրթահամալիր կապը շատ յուրահատուկ է: Ուսուցիչների և ծնողների համագործակցություն է հանուն մեր երեխաների, ինչն էլ մեծ ներդրում է հայրենիքի համար:

Շնորհալ եմ բոլոր- բոլորից, որ ջանք ու եռանդ չեք խնայում մեր ձագուկներին կրթելու, դաստիարակելու և սնելու մեջ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s