Բա՜րև:
Բավականին երկար ժամանակ էր՝ փնտրում էինք դպրոց Միայի համար։ Այցելել ենք մի քանի դպրոցներ, զրուցել ուսուցիչների, դասվարների, սաների հետ։ Վերջիվերջո, ընտրությունը կանգնեց <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի վրա։ Առաջին ծնողական հավաքը էլ ավելի համոզեց՝ ընտրությունը ճիշտ էր, իսկ յուրաքանչյուր հերթական օրն էլ ավելի էր խորացնում համոզմունքը: Այստեղ միևնույն ժամանակ համադրված են և՛ ժամանակակիցը, և՛ ավանդականը։ Հիացնում է այն փաստը, որ երեխան պետք է պատմի Թումանյանի հեքիաթը, իսկ ծնողը նկարի և բեռնի YouTube, սովորի Կոմիտաս, ազգագրական պարեր և միևնույն ժամանակ հեռախոսով կամ տեսախցիկով նկարի շրջապատը։ Բացօթյա դասեր, ուսումնական արշավներ Հայաստանի տեսարժան վայրերով, վաղ տարիքից ծանոթություն պատմության հետ, հիանալի ուսուցչական անձնակազմ և սաներ: Առավելությունները շատ-շատ են: Սովորու՞մ է արդյոք։ Այո’, սովորում է սիրել հայրենիքը, բնությունը, շրջապատը։ Ստանու՞մ է գիտելիքներ։ Միանշանա՛կ: Ուրախ եմ, որ դուստրս Սեբաստացի է։ ՈՒրախ եմ, որ ամբողջովին ներգրավված եմ ուսումնական պրոցեսների մեջ։ ՈՒրախ եմ, որ ընտրությունս կանգնել է այս կրթահամալիրի վրա։