Նպատակը՝ աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական՝ առաջարկելով կարճատև նախագծերի թեմաներ։
Տևողությունը՝ 1 շաբաթ
Առաջարկվող թեմաներ, գործունեություն
1․ Հեռախոսով կամ ֆոտոխցիկով լուսանկարի՛ր աշնանային տեսարաններ։ Ընտրի՛ր ամենից լավ հինգ լուսանկարը և ուղարկի՛ր l. pashayan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
2․ Զբոսնելիս փնտրի՛ր ամենաաշնանային ծառը, ուշադի՛ր ուսումնասիրիր այն։ Երբ տուն վերադառնաս, Paint ծրագրով նկարի՛ր այն և ուղարկի՛ր l. pashayan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
3․ Օրացույցում գրանցի՛ր արձակուրդային օրերի եղանակը։ Կարող ես մեծահասակների օգնությամբ գրանցել նաև օդի ջերմաստիճանը։ Օրացույցը բեռնի՛ր այստեղից՝ օրացույց
4․ «Ջրվեժ» արգելոցի աշունը նկարի՛ր նար ջրաներկով։ Լուսանկարի՛ր աշխատանքդ ևուղարկի՛ր l. pashayan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
5․ Ծնողներին՝ #Կրթահամալիր 30 #կրթահամալիրի տոն․ ծնողական ֆլեշմոբ՝ նվիրված կրթահամալիրի 30 ամյակին․ «Ինչո՞ւ Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (Կրթահամալիրը ծնողների աչքերով). ծնողները պատմում են կրթահամալիրի մասին։
Պատումները կհրապարակվեն դասարանի բլոգում։ Ցանկացողները կարող են հրապարակել իրենց ՖԲ էջում։